Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 16-05-2025

Դիանա Գասպարյանն ո՞վ ա, էն որ է՞ծ ա պահում․ հարցում՝ Էջմիածնում

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է տվել։ Նա շուրջ յոթ տարի համայնքը ղեկավարելուց հետո, պաշտոնապես հրաժեշտ է տվել աշխատակազմին։ Հիշեցնենք, որ նախօրեին Դիանա Գասպարյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով պաշտոնից հեռանալու մասին։

Oragir.News-ն այսօր շրջել է Էջմիածին քաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Գո՞հ էիք քաղաքապետ Դիանա Գասպարյանից։ Ինչպիսի՞ քաղաքապետ էր նա։ Սպասելի՞ էր նրա հրաժարականը»։

Հարցվածների մեծ մասը նույնիսկ չէր ճանաչում Էջմիածին քաղաքի 7 տարվա քաղաքապետին։

«Դա ո՞վ ա, ի՞նչ անում ա։ Էն որ էծ ա պահո՞ւմ։ Հա քաղաքապետն ա։ Ես էլ մտածեցի կարող ա եզդի ա, լավ ոչխար ունենա առնեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Դիանա Գասպարյանը լավ էր աշխատում։

«Գոհ ենք ինչ ա էղել, մարդը աշխատում էր ինչպես որ կարող էր։ Չգիտեմ ինչի համար ա հրաժարական տվել»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ, քանի որ Դիանա Գասպարյանը Էջմիածնից է, գուցե ավելի լավ էր քաղաքի համար։ «Դե ամեն դեպքում մեր քաղաքից էր, ավելի լավ կլիներ, քան դրսից ինչ-որ մեկը»,- ասաց նա։

«Անունը չեմ ուզում լսել»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։ Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ երբևէ չի առնչվել Դիանա Գասպարյանին։ «Ոչ մի անգամ չեմ առնչվել ու չգիտեմ ինչպիսինն ա։ Չեմ աափսոսում, տենց էլ պիտի լիներ»,- ասաց նա։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ քաղաքապետ դառնալու առաջին օրվանից դժգոհ է եղել Դիանա Գասպարյանից։ «Եթե մի մարդ էս իշխանության հետ ա աշխատում, ոնց կարանք գոհ լինենք։ Մի քիչ ուշացումով, բայց ոչինչ տվել ա, մենակ հրաժարական տալով գնալով չի, մնացած գործեր կան պետք ա բացահայտվեն, էսքան կոռուպցիոն գործեր կա իրանց վրա, պետք ա բացահայտվեն»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող