Մամուլ 1 տարի առաջ - 08:10 16-05-2025

Բագրատ Սրբազանը կրկին ակտիվանում է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Քաղաքական շրջանակներում սկսել են խոսել, որ Բագրատ սրբազանը կրկին ակտիվանում է եւ վերսկսելու է մեկ տարի առաջ մեկնարկած ու կիսատ մնացած փողոցային պայքարը։ Անգամ հստակ օր է նշվում՝ մայիսի 28։ Փորձեցինք Սրբազանին մերձ շրջանակից ճշտել լուրը, սակայն մեզ վստահեցրին, որ չունեն նման տեղեկություն։ Սրբազան շարժման ժամանակ ձեւավորված խոսնակների խորհրդի ներկայացուցիչը մեզ փոխանցեց, որ վերջին անգամ հավաք արել են անցած տարվա կեսերին, եւ եթե ակտիվանալու մտադրություն լիներ, իրեն անպայման տեղյակ կպահեին։ Սրբազանի զինակից Գառնիկ Դանիելյանն էլ ակտիվանալու եւ փողոց դուրս գալու մասին հարցին հարցով պատասխանեց․ «Իսկ մենք ե՞րբ փողոցում չենք, երեկ էլ մինչեւ ուշ երեկո Սրբազան պայքարի ձերբակալված երիտասարդների համար ոստիկանության շենքի առջեւ էինք բողոքի ակցիա անում»։ Հիշեցնենք․ մեկ տարի առաջ այս օրերին ձեւավորված «Տավուշը հանուն հայրենիքի», ապա՝ «Սրբազան» վերանվանված շարժումը խոստանում էր շաբաթների ընթացքում լուծել երկրում իշխանափոխության հարցը՝ իմպիչմենտի ճանապարհով «տուն ուղարկելով» Նիկոլ Փաշինյանին։ Տավուշից քայլերթով մայիսի 9-ին Երեւան հասած եւ մի քանի ամիս հանրահավաքներ արած շարժման առաջնորդը, սակայն, չկարողացավ կատարել տված խոստումը, իսկ աշնանը խոստացավ, որ կիսատ մնացած գործը շարունակելու է 2025-ին։

Ամենից շատ դիտված

12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին