Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:52 15-05-2025

Կա պարզապես հայ, ոչ թե արցախցի, գյումրեցի, լոռեցի. Մեկունցյան երեկո՝ Մամուլի շենքում

Այսօր՝ մայիսի 15-ին, Մամուլի շենքի 2-րդ հարկում կայացավ «ԲԻԴԱ ՏՕՆ» խորագրով ներկայացումը, որը արցախյան բարբառով նշանակում է «հայացք դեպի տուն. Մեկունցյան երեկո»։ Միջոցառումը կազմակերպվել էր արցախցի բանաստեղծուհի և լրագրող Աննա Մեկունցի նախաձեռնությամբ։

Oragir.News-ը զրուցեց Աննա Մեկունցի հետ, ով ներկայացրեց միջոցառման գլխավոր նպատակը՝ ընդգծելով արցախցու հայացքը դեպի տունը, արմատներն ու հիշողությունները:

«Այս ներկայացման հիմքում իմ թատերականացված ստեղծագործություններն ու հեղինակային երգերն են՝ արցախյան բարբառով։ Մեր հայրենակիցները միշտ էլ ջերմ են եղել մեր հանդեպ, բայց հաճախ մաշկիս վրա զգացել եմ այդ «ցի» մասնիկը ու հասկացել, որ պետք է պայքարել ու ապացուցել, որ մենք պարզապես հայ ենք՝ անկախ նրանից՝ Արցախից ես, Գյումրիից, թե այլ վայրից»,- ասաց նա։

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան երգչուհի Էվա Ոսկանյանը, դերասաններ Սևակ Ջանյանը, Ռոբերտ Կարապետյանը, դերասանուհի Մարիաննա Գրիգորյանը և այլ մշակութային գործիչներ։

Oragir.News-ը զրուցեց նաև երեկոյի մյուս հյուրերի հետ, որոնք նշեցին նախաձեռնության կարևորությունը՝ մշակութային ինքնության պահպանման և արցախցիների ապրումներն ու ոգին փոխանցելու տեսանկյունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
14:00 Երբ կբացվեն ռուսական շուկայի դռները. 3 վարկած
20:53 Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. 2-րդ նախագահը՝ իր դեմ հարուցված վարույթի մասին
16:28 Մտքումս կերպար էի ստեղծել. Օլյա Հակոբյանն առաջին անգամ խոսել է Աբելից բաժանվելու պատճառների մասին
19:41 Արտահոսքեր առանց պատասխանատուի․ Փաշինյանի հայտարարությունը և անձնական տվյալների խնդիրը
15:00 Ձեր երեխաներին դաստիարակելը Ձեր պարտականությունն է. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ հետևորդին
20:11 Հավկիթի մեծության կարկուտ՝ Հայկավան գյուղում
12:16 Լեհաստանը Զելենսկիին զրկել է երկրի բարձրագույն պետական պարգևից
12:30 Ադրբեջանի տարածքով Հայաստան կառաքվի 490 տոննա քաշով ռուսական հացահատիկի 7 վագոն