Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 15-05-2025

Ժաննա Անդրեասյանը պատասխանատու է Մխչյանի և Մերձավանի դպրոցների քաոսի համար․ հարցում

Մխչյանի և Մերձավանի դպրոցներում առկա են լուրջ խնդիրներ՝ կապված ուսուցչուհիների վարքագծի և թմրանյութերի շրջանառության հետ:

Մխչյանի բնակիչների փոխանցմամբ՝ օրեր առաջ Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի է ունեցել սարսափելի միջադեպ. ըստ նրանց՝ բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել:

Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

Իսկ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները երեկ՝ մայիսի 14-ից, բողոքի ակցիա են իրականացնում պատմության ուսուցչուհու դեմ։

Վերջիններիս պնդմամբ՝ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը 6 ամիս է, ինչ դասավանդում է դպրոցում, և նա ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Մխչյանի և Մերձավանի դպրոցներում ստեղծված քաոսի համար ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանատո՞ւ է, թե՞ոչ»։

Հետաքրքիրն այն է, որ քաղաքացիներից շատերը նույնիսկ տեղյակ չէին դպրոցներում ստեղծված իրավիճակի մասին։

«Ես Ժաննա Անդրեասյանին որպես նախարար մի վայրկյան չէի պահի։ Մի մարդ, ով ասում է, որ Գարեգին Նժդեհի մտքերը ֆաշիստական են, ուրեմն նա կրթությունից և դպրոցից շատ հեռու մարդ է»,- նկատեց հարցվածներից մեկը։

Անցորդներից մեկի խոսքով՝ Ժաննա Անդրեասյանը նվիրված է Նիկոլ Փաշինյանին։

«ԿԳՄՍ նախարարը պատասխանատու է, որովհետև իր ենթակայության տակ է ուսուցչուհին և դպրոցները»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

«Ժաննա Անդրեասյանը հիմա էլ որոշել է դպրոցները միավորել։ Եթե այս փոքր դպրոցների վրա չի կարողանում ուշադրություն հրավիրել, էն մեծ դպրոցները ո՞նց է անելու։ Ես ողբում եմ այդ գյուղի վիճակի համար»,- նշեց մի կին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի