Օրակարգ 1 տարի առաջ - 20:00 15-05-2025

Օրակարգ․ Փաշինյանի իշխանությունը թուրքահպատակ է․ Էդգար Էլբակյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Էդգար Էլբակյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Էդգար Էլբակյանի հետ զրուցել ենք վերջին շրջանում իշխանականների դրսևորած ագրեսիվ և անհանդուրժող պահվածքի, դրա շարժառիթների, ընդդիմադիրների քննադատություններն անպատասխան չթողնելու, Ադրբեջանի վիրավորանքներն անտեսելու, խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում առաջընթացի բացակայության և իշխանության ներկայացուցիչների լավատեսության, իշխանափոխություն իրականացնելու տարբերակների, ընդդիմադիր դաշտի պառակտվածության անթույլատրելիության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Էդգար Էլբակյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թուրքահպատակ է։

«Ադրբեջանը երևի տենց ամսական գոնե 1-2 անգամ անում է հայտարարություններ, հլը քայլերի մասին չեմ խոսում, որոնք Հայաստանի ինքնիշխանության դեմ են։ Հիմա օրինակ ով է հիշում, որ ժամանակին՝ 3 տարի առաջ, մոտավորապես էս օրերին, Ալիևը հայտարարեց, որ Հայաստանը չպիտի ունենա բանակ և չպիտի ունենա 4 մլն բնակչություն, չնայած որ դա գրված է կառավարության ծրագրում, Ալիևը տենց էլ ասեց։ Դա 2022 թվականի ապրիլն էր, հլը արտահերթ ընտրությունները, չէ եղել էին, եղել էին, ոնց չէին եղել, «Դիմադրության» շարժման օրերն էր, արտահերթ ընտրություններն էլ 1 տարի առաջ էին համարյա եղել, կհիշեք էդ լեգենդար ծրագրում էլ՝ այսպես կոչված ՔՊ-ի, գրած էր, որ բնակչությունը պիտի 4 մլն-ի հասցնենք։ Ալիևը կանգեց, ասեց, որ չնայած իրենց կառավարության ծրագրում դա գրած է, որ ո՛չ 4 մլն բնակչություն պիտի ունենան, ո՛չ էլ բանակ։ Էդ ինքնիշխանության բան չի, ոտնահարում չի՞»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ Ադրբեջանը պահանջում է անգամ գնված սպառազինությունը վերադարձնել՝ Էլբայանը արձագանքեց․ «Հիմա էլ էդ են ասում, ըստ որում էդ նույնիսկ ծախող երկրի գործերին միջամտել է, Հայաստանը մի կողմ էս դեպքում։ Չէ, նենց որ էդ հարցը լավ է, որ հարցրեցիք, մի փոքր պարզաբանեցինք, բայց իրա պատասխանը շատ պարզ է․ այս իշխանությունները բառի բառարանային, ոչ թե գեղարվեստական, այլ բառարանային իմաստով թուրքահպատակ են»։

Քաղաքագետի համոզմամբ՝ տարածաշրջանում կարող է խաղաղություն լինել, բայց առանց Հայաստանի Հանրապետության գոյության։

Մանրամասները՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր