Ներքին 1 տարի առաջ - 12:52 15-05-2025

Կուսակցականներին և պաշտոնյաներին կարգելվի ընդգրկվել բուհերի կառավարման մարմիններում

Բուհական համակարգը քաղաքական գործընթացներից զերծ պահելու համար կուսակցական անձինք կամ պետական բարձր պաշտոններ զբաղեցնողները չեն ներգրավվի խոշորացված բուհերի կառավարման մարմիններում և ղեկավար պաշտոններում։ Որոշումը ներառված է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքում փոփոխությունների նախագծում, որը հաստատվեց Կառավարության այսօրվա նիստում։

«Բուհական համակարգը պաշտպանված չէ արտաքին միջամտությունից, ենթակա է քաղաքականացման վտանգին, այս իմաստով կա քաղաքական հանձնառություն հանրային կառավարման, քաղաքական պաշտոններում և կուսակցական անձանց մասնակցությունը սահմանափակելու բուհերի և գիտական կազմակերպությունների կառավարման մարմիններում, ինչի նպատակն է բուհական համակարգը զերծ պահելու քաղաքական գործընթացներից»,-նշվում է նախագշծի հիմնավորման մեջ։

Հիշեցվում է, որ բուհական և գիտական հաստատությունների առաջնային խնդիրն է հանդիսանում կրթության իրավունքին անկողմնակալ ծառայությունը, անաչառ հետազոտական գործունեությունը և կարծիքների ու մոտեցումների բազմազանությունը։

«Դրանց համար առնվազն կառավարման մակարդակում պետք է բացառել նշված դեպքերը, ինչը նաև հանդիսանում է սահմանադրական պահանջից բխող՝ բուհերի ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման հնարավորությունը և ինքնավարության ու ակադեմիական ազատությունների իրացման գործիքներից մեկը: Բուհերի կառավարման գործող սխեմայով հստակ կարգավորված չէ հոգաբարձուների խորհուրդներում արտերկրի առաջատար մասնագետների ներգրավման հնարավորությունը, ինչը սահմանափակում է կառավարման բարձրագույն մարմինների ձևավորման հնարավորությունները»,-նշվում է նախագծում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է