Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:45 15-05-2025

Մոսկվայում վայրէջք է կատարել Բրազիլիայի ռազմաօդային ինքնաթիռը

Մոսկվայում կարճ ժամանակով վայրէջք է կատարել Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որով, ենթադրաբար, ճանապարհորդում է այդ երկրի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո-2» օդանավակայանում, սակայն, ինչպես գրում է «Ինտերֆաքս»-ը, այն արդեն իսկ դուրս է եկել Մոսկվայից և ուղևորվել է Բրազիլիայի մայրաքաղաք։

Միևնույն ժամանակ, օդանավակայանից դեպի քաղաք է մեկնել դիվանագիտական համարանիշներով բրազիլական մի ավտոշարասյուն, գրում է ՏԱՍՍ-ը։ Սակայն թե ովքեր են եղել ուղևորների թվում, չի նշվում։

Ավելի վաղ Լուլա դա Սիլվան հայտարարել էր, որ Պեկինից Բրազիլիա վերադառնալիս կանգառ է նախատեսում Մոսկվայում՝ փորձելով համոզել Ռուսաստանի նախագահին մայիսի 15-ին մեկնել Ստամբուլ՝ Ուկրաինայի հետ բանակցություններին մասնակցելու նպատակով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում