Մամուլ 1 տարի առաջ - 08:25 15-05-2025

Ով ավելի բարձր ու ավելի թունդ «կքրֆի»․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ում հավատարմության մրցույթ է հայտարարված, ընտրություններին ընդառաջ, արեւի տակ իրենց տեղը գտնելու համար իշխանական պատգամավորներն ընդդիմադիր գործընկերների հասցեին երկրի թիվ մեկ ամբիոնից ամենաայլանդակ բառապաշարն են գործածում՝ մի հույսով, որ Նիկոլ Փաշինյանը կգնահատի իրենց հավատարմությունը, անմնացորդ նվիրվածությունը եւ կընդգրկի ՔՊ-ի 2026 թվականի նախընտրական ցուցակում կամ մի տեղ կտա իշխանական արեւի տակ։ Ոտքի են ելել անգամ երբեմնի զուսպ ու հավասարակշիռ թվացողները: Երեկ անգամ ՔՊ-ում էին զարմացած նիստը վարող Հակոբ Արշակյանի հոխորտանքներից ու ելույթի տոնից։ Իսկ Արսեն Թորոսյանն ԱԺ ամբիոնից ուղղակի հայհոյանք հնչեցրեց, ասելով․ «Ով մեզ ասի թուրք, նրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ»:

Ամեն օր անկառավարելի դարձող ՔՊ-ական պատգամավորներն ավելի ու ավելի ագրեսիվ եւ անմարդկային վարք են դրսեւորում քաղաքական օպոնենտների, հանրության հանդեպ՝ անարգելով պառլամենտական ինստիտուտը։ Երեկ ծանր մարտեր էին մղում Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների, ավելի ճիշտ՝ վերջինիս ստվերի դեմ, քանի որ իր աղմկոտ ելույթին հաջորդած քաշքշուկից հետո ոչ միայն Լ. Քոչարյանը, այլեւ մյուս ընդդիմադիրները հեռացան ու այլեւս չվերադարձան դահլիճ: Բայց դա չխանգարեց ՔՊ-ականներին, որ ՀԾԿՀ հաշվետվության քննարկումը «նվիրեն» Քոչարյանին եւ տհաճ ու փողոցային լեքսիկոնով ելույթներ ունենան, որոնք քաղաքականությունից եւ քաղաքակրթությունից կիլոմետրերով հեռու են։

Ամենից շատ դիտված

12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին