Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 14-05-2025

Ալեն Սիմոնյանի հետ կնախընտրեմ հանդիպել մարտական հենակետում․ հարցում

Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպումների շարք է սկսում Երևանի բոլոր վարչական շրջանների երիտասարդների հետ։ Նա նշել է, որ որոշել է մարզեր այցելելուց զատ՝ հանդիպումների շարք սկսել Երևանի բոլոր վարչական շրջանների երիտասարդների հետ: Ս

իմոնյանը հայտնել է, որ Էրեբունի վարչական շրջանում հանդիպումը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ԱԺ-ում, կլինի անկեղծ զրույց և հարց ու պատասխանի ֆորմատ:

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և երիտասարդներին հարց ուղղել․ «Կհանդիպեի՞ք Ալեն Սիմոնյանին»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց։

«Ոչ, ինքն ով ա, որ հանդիպեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի ուզում հանդիպել Ալեն Սիմոնյանին։

«Հետաքրքված չեմ»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Ալեն Սիմոնյանի հետ կհանդիպի միայն մեկ դեպքում։

«Ես Ալեն Սիմոնյանի հետ կնախընտրեմ հանդիպեմ մարտական հենատում»,- ասաց նա։

«Ոչ, ցանկություն չունեմ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող