Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:38 14-05-2025

Մակրոնը Ռուսաստանին նոր պատժամիջոցներ է խոստացել

Եվրոպացի առաջնորդների կողմից առաջիկա օրերին, «ԱՄՆ-ի համաձայնությամբ», Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կարող են կիրառվել, եթե Ռուսաստանը չհամաձայնի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա բացատրել է, որ երկարատև հրադադարն անհրաժեշտ է՝ «սկսելու բանակցություններ, որոնք կօգնեն լուծել տարածքային հարցերը»։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ղեկավարը կարծիք է հայտնել, որ «նույնիսկ ուկրաինացիներն իրենք են հստակ գիտակցում, որ չեն կարողանալու վերականգնել այն ամենը, ինչից զրկվել են 2014 թվականից ի վեր»։

Մակրոնի խոսքերով՝ խաղաղության հաստատումից հետո «կդրվի ՄԱԿ-ի խաղաղապահ մանդատի կամ անվտանգային ուժերի ներկայության» մասին հարցը։ Ըստ Ֆրանսիայի նախագահի` նման ուժերը, որոնք տեղակայված են «ճակատի գծից հեռու գտնվող տարածքներում», կարող են «զսպել Ռուսաստանին՝ պատերազմը շարունակելուց»։ Միաժամանակ նա շեշտել է, որ «անվտանգության առաջին երաշխիքը պետք է լինի ուկրաինական ուժեղ բանակը»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը