Ուղիղ եթեր
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ռեժիսոր Գոռ Մարգարյանը
copy image url

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ռեժիսոր Գոռ Մարգարյանը

Մամուլ Ներքին 1 ամիս առաջ - 11:15 14-05-2025
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ռեժիսոր Գոռ Մարգարյանը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նա ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիրը, որը ներառում է ինչպես թատրոնի շենքային պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման, այնպես էլ գեղարվեստական բովանդակության վերանայման և ստեղծվող մշակութային արտադրանքի՝ արդի պահանջներին համապատասխանեցման, պատանի հանդիսատեսին արվեստի և գրականության նոր նմուշների հետ ծանոթացման, թատերական ներկայացումների որակի բարելավման գործընթացը:

«Առաջիկայում նոր թափով կշարունակվեն թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքները, որից հետո կիրականացվի թատրոնի տեխնիկական ամբողջական վերազինման ծրագիրը: Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում իրականացված վերազինման և արդիականացման ծրագրի նմանությամբ, Պատանի հանդիսատեսի թատրոնը նույնպես կվերազինվի նոր ձայնային և լուսային տեխնիկայով: Շենքի հիմնանորոգման և արդիականացման ամբողջական ծրագրի համար համայնքային բյուջեից կհատկացվի շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ»,-նշել է Կոստանյանը։

Նա տեղեկացրել է, որ թատրոնի շենքի հիմնանորոգման ժամանակահատվածում քաղաքապետարանը նախատեսում է թատրոնի անձնակազմին գործուղել մարզային հյուրախաղերի՝ ապահովելով թատրոնի անձնակազմի ծանրաբեռնվածությունը: Մինչև տարեվերջ նախատեսվում է մեծացնել թատրոնի սուբսիդավորումը շուրջ 150 մլն ՀՀ դրամով, որից 100 մլն ՀՀ դրամ կուղղվի աշխատավարձային ֆոնդի ավելացմանը, ինչը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել աշխատակազմի աշխատավարձը: Եվս 50 մլն ՀՀ դրամ նախատեսվում է հատկացնել նոր ծրագրերի և բեմադրությունների իրականացման համար:

«Նշված ծրագրերն իրականացվել են քաղաքապետարանի ենթակայության Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական և Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոններում: Մասնավորապես, նախորդ տարի զգալի փոփոխություններ են իրականացվել Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում, իսկ վերջերս Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնին հատկացվել է լրացուցիչ սուբսիդիա՝ 100 մլն ՀՀ դրամի չափով: Թատրոնում իրականացվող փոփոխությունների առնչությամբ թատրոնի ստեղծագործական կազմը բարձրաձայնել է մի շարք հարցեր, որոնց քննարկման համար թատրոնի կոլեկտիվը ս/թ մայիսի 12-ին, ժամը 15:00-ին հրավիրվել է Երևանի քաղաքապետարան՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի հետ հանդիպման, սակայն թատրոնի ներկայացուցիչները նշված հանդիպմանը չեն ներկայացել: Առաջիկայում թատրոնի կոլեկտիվի հետ կկազմակերպվի հանդիպում, որի ընթացքում կներկայացվի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մարգարյանը»,-գրել է Հայկ Կոստանյանը։

Մայիսի 13-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի արդեն նախկին տնօրեն Էմին Մկրտչյանը համացանցում գրառում էր կատարել այն մասին, որ իրեն հեռացրել են թատրոնի տնօրենի պաշտոնից։ Նրա գրառումից ժամեր անց թատրոնի աշխատակազմը մամուլի ասուլիս էր հրավիրել։ Ստեղծագործական կազմն անհիմն է համարում Երևանի քաղաքապետարանի որոշումը, որով թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը հեռացվել է պաշտոնից։ Նրանց խոսքով՝ Թորոսյանը լավ ղեկավար է, գիտի, թե ինչպես է պետք լուծել թատրոնի խնդիրները, և անձնակազմը հարգում ու գնահատում է նրան։

Աշխատակիցները ցանկանում են՝ թափանցիկ հանդիպում կազմակերպվի իրենց, Էմին Թորոսյանի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչի միջև, որպեսզի բոլոր հանգամանքները պարզվեն։

Ամենից շատ դիտված

12:56 Ալավերդիում այսօր հրաժեշտ են տալիս ինքնասպան եղած զինծառայողին
11:25 Ահասարսուռ լուրը կայծակի արագությամբ տարածվեց. ով է Վայքում վրաերթից մահացած 8-ամյա տղան
09:10 ՀԷՑ-ը որբի գլուխ էր, փայ կմտնեն, ու թեման կփակվի
19:20 Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են
23:57 Մինչև չամուսնանաս ու քահանա չդառնաս, շները քեզ եղբայր. Ռուբեն Մխիթարյան
22:59 Քարտեզը թափահարելով և փառաբանելով՝ Դուք Ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում. գիտնականը՝ Փաշինյանին
23:02 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ BMW X3-ը մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում. 3 զոհերի մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս․ shamshyam.com
15:10 Երբ տրանսպորտը 100 դրամ էր, բոլորն էլ վճարում էին․ տուգանելը ճիշտ չէ․ հարցում
21:56 Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը
08:21 Դատավոր Մասիս Մելքոնյանը երիտասարդ կնոջ հետ է կապվել ու հեռացել ընտանիքից․ Հրապարակ