Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:40 14-05-2025

Թրամփը կգնա Պարսից ծոց` խոշոր գործարքների ետևից

Նախագահ Դոնալդ Թրամփը այս շաբաթ ծրագրում է բարձր խաղադրույքներով այց Պարսից ծոցի տարածաշրջան՝ նպատակ ունենալով բիզնես համաձայնագրեր կնքելու և ռազմավարական գործընկերություններ հաստատելու նավթով հարուստ 3 պետությունների՝ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի հետ։

Այցը Թրամփի պաշտոնավարման ժամկետում առաջին խոշոր արտասահմանյան ուղևորությունն է, տեղի է ունենում Իրանի հետ միջուկային բանակցությունների ձգձգման և Իսրայելի ու Գազայի գոտում գործող պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև պատերազմի ֆոնին։ Այցի պաշտոնական նպատակն է բիզնեսը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլայն Լևիթը այս առաքելությունը բնութագրում է որպես Թրամփի ավելի լայն տեսլականի մաս, ըստ որի՝ «ծայրահեղականությունը պետք է հաղթահարվի առևտրի և մշակութային փոխանակումների միջոցով»։

Նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք ԱՄՆ-ի հարաբերությունները Պարսից ծոցի պետությունների հետ սառեցվեցին, հատկապես այն բանից հետո, երբ Բայդենը խոստացավ Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամմեդ բին Սալմանին դարձնել «պարիա»՝ 2018-ին լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության պատճառով։ Սակայն Թրամփը փոխեց այդ ուղղությունը՝ որդեգրելով ավելի գործարքային մոտեցում, որն էլ ջերմացրել է հարաբերությունները տարածաշրջանի առաջնորդների հետ։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին