Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:40 13-05-2025

Կոռուպցիայի հուշարձանը կառավարության շենքն ա․ հարցում

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր ելոիւյթում ասել է, որ Գագիկ Խաչատրյանի և Հովիկ Աբրահամյանի առանձնատները կոռուպցիայի հուշարձան են։

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես «Մայր Հայաստանի» կողքին, տեսնում ես՝ վեր է խոյանում Գագիկ Խաչատրյանի շքեղ դղյակը, որը կարծես կոռուպցիայի և թալանի հուշարձանը լինի Երևանի կենտրոնում։ Մոնումենտով բարձրանում ես, ձախի վրա տեսնում ես Ազգային ժողովի կերպարով Հովիկ Աբրահամյանի տունը, որ լոլիկներով էր կառուցել, կարծես թե: Եվ այսպես, մարդիկ, մեր քաղաքացիները, կարծում են՝ նաև այնքան է արմատացած եղել կոռուպցիան և թալանը ՀՀ-ում և ավանդույթի նաև մշակութային արդեն ինչ-որ բան է դարձած, ազգային բան է դարձած եղել Հայաստանում կոռուպցիան ու թալանը»,- ասաց նա:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հայաստանում կոռուպցիայի հուշարձաններ կա՞ն»։

Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխանել, որոշ քաղաքացիներ էլ նշեցին, որ դա կառավարության շենքն է։ «Ոնց չկա, կառավարության շենքը ինչ ա բա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ շատ են կոռուպցիայի հուշարձանները։ «Լիքն ա էլի, Հյուսիսային պողոտա, սաղ կոռուպցիայով ա շինած»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ կենդանի հուշարձաններ են ղեկավարները։

«Կոռուպցիայի հուշարձանները ղեկավարներն են»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող