Ավելին 1 տարի առաջ - 10:29 13-05-2025

«Ոսկե զուգարանակոնքով» Սաֆոնովը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման. RBC

Ստավրոպոլի ճանապարհային ոստիկանության նախկին պետ Ալեքսեյ Սաֆոնովը, ով հայտնի էր դարձել իր շքեղ առանձնատան և ոսկեզօծ զուգարանակոնքի շնորհիվ, դատապարտվել է 20 տարվա խիստ ռեժիմի ազատազրկման։ Դատարանը նրան նաև պարտավորեցրել է վճարել 100 միլիոն ռուբլու տուգանք։

Սաֆոնովը մեղավոր է ճանաչվել հանցավոր խմբավորում ստեղծելու և կաշառք վերցնելու համար։ Նա ձերբակալվել էր 2021 թվականին՝ իր 35 ենթակաների հետ միասին։ Գործին կցված խուզարկության ընթացքում իրավապահները հայտնաբերել էին նրա շքեղ առանձնատունը, որը կահավորված էր ոսկեզօծ սանտեխնիկայով։

Ամենից շատ դիտված