Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 08:50 13-05-2025

Փաշինյանը ճիշտ է․ լավ Հայաստան ունենալու համար ինքներս մեզ պետք է փոխենք․ հարցում 

«Մենք իշխանությունը փոխել ենք Հայաստանում, բայց մենք մեզ փոխե՞լ ենք։
Ամեն քաղաքացի կարող է ասել՝ այո, ես դուրս եկա, իշխանությունը փոխեցի, բայց ամեն քաղաքացի կարող է հարց տալ՝ մենք իշխանությունը փոխեցինք, բայց ինքներս մեզ փոխեցինք, թե՞ չփոխեցինք, ֆունդամենտալ հարցն այստեղ է։ Այո, հեղափոխությունը հեշտ է, փոփոխությունն է դժվար»,- ՀՀ կառավարության հերթական նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Լավ Հայաստան ունենալու համար ձե՞զ կփոխեք, թե՞ վարչապետին»։

«Ո՛չ վարչապետին կփոխեմ, ո՛չ էլ ինձ»,-պատասխանեց հարցվածներից մեկը։
Քաղաքացիներից մեկի խոսքով՝ պետք է փոխել վարչապետին։

«Ազգովի պետք է փոխվենք»,-ասաց մեկ այլ անցորդ։

Մեկ այլ կնոջ կարծիքով էլ՝ վարչապետին չեն թողնում, որ նա աշխատի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում