Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 12-05-2025

Իշխանությունների մեղքն է, որ զինվորականներն իրենց ստել են․ հարցում

Deep TALKS հաղորդաշարի շրջանակներում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զինվորականները նրանց ստել են։ Տվել՝ շատ տարբեր ինֆորմացիաներ։ «Ճիշտ ինֆորմացիաները գալիս էին միայն Արայիկ Հարությունյանից»,- հայտնել է նա։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Հավատո՞ւմ եք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զինվորականները ստել են իշխանություններին»։

«Իշխանությունը չի տիրապետել իրավիճակին, որ ստել են։ Իշխանությունների մեղքն է, որ զինվորականներն իրենց ստել են»,- պատասխանեց հարցվածներից մեկը։

Անցորդներից մեկի կարծիքով՝ 44-օրյա պատերազմում հարցերը լուծել են Ռոբերտ Քոչարյանը և Վլադիմիր Պուտինը։

«Իբրև զինվորականներն ի՞նչ գիտեին, որ մի հատ էլ ստեին։ Դա մութ անտառ է, սուտ է։ Զինվորականներն իրենց ծնողներին են խաբել, ոչ թե ղեկավարությանը»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող