Արտաքին 1 տարի առաջ - 18:26 12-05-2025

Զելենսկին Հռոմի պապին հրավիրել է Ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Լևոն 14-րդ պապի հետ և նրան տեղեկացրել իր երկրում տիրող իրավիճակի մասին։ Նա նաև Հռոմի պապին հրավիրել է Ուկրաինա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում։

Նա նշել է, որ շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին Ուկրաինային իր աջակցության համար, ինչպես նաև խնդրել է Վատիկանի աջակցությունը «Ռուսաստան արտաքսված հազարավոր ուկրաինացի երեխաներին տուն վերադարձնելու համար»։

Զելենսկին նաև Հռոմի Լևոն 14-րդ պապի հետ զրույցում ՌԴ-ի հետ բանակցությունների պատրաստակամություն է հայտնել։«Ես նրան տեղեկացրել եմ Ուկրաինայի և մեր գործընկերների միջև համաձայնության մասին, որ այսօր (խմբ.՝ մայիսի 12-ին) պետք է սկսվի լիարժեք, առանց նախապայմանների հրադադար՝ առնվազն 30 օրով, ինչպես նաև հաստատել եմ մեր պատրաստակամությունը հետագա բանակցությունների համար՝ ցանկացած ձևաչափով, ներառյալ ուղղակի բանակցությունները, ինչը մենք բազմիցս ընդգծել ենք։ Ուկրաինան ցանկանում է վերջ տալ այս պատերազմին և ամեն ինչ անում է դրա համար։ Ռուսաստանից ակնկալում ենք համապատասխան քայլեր»,- գրել է Վլադիմիր Զելենսկին։

Նա նաև քահանայապետին հրավիրել է Ուկրաինա՝ շեշտելով, որ այդ այցն «իրական հույս կբերի բոլոր հավատացյալներին, մեր ամբողջ ժողովրդին»։

Մայիսի 11-ին նորընտիր Լևոն 14-րդ պապն իր առաջին կիրակնօրյա քարոզում հայտարարել էր, որ Ուկրաինային անհրաժեշտ է «իրական, արդար և տևական խաղաղության» համաձայնագիր։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում