Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 20:31 24-06-2021

Հռոմի պապին է մոտեցել Սարդ-մարդը՝ նվերով

Իտալիայի Վադո Լիգուրե քաղաքի նավահանգստի աշխատող Մաթիա Վիլարդիտան եկել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մոտ՝ «Սարդ-մարդու» հագուստով: Սովորաբար նա ազատ ժամանակ երաժշտական ​​և թատերական ներկայացումներով ելույթ է ունենում հիվանդանոցներում պառկած երեխաների համար:

Ինչպես հաղորդում է Vatican News պորտալը՝ 28-ամյա Վիլարդիտան Սարդ-մարդու կոստյում է հագնում՝ ամենափոքրիկ հիվանդներին աջակցելու համար: Նա պոնտիֆիկոսի մոտ էր եկել՝ նրան սուպերհերոսի դիմակը նվիրելու համար: Հենց դրա միջով է իտալացին սովորաբար նայում հիվանդ երեխաներին: Վիլարդիտան նաև խնդրել է Ֆրանցիսկոսին աղոթել նրանց և նրանց ընտանիքների համար:

Վիլարդիտան սկսել է ելույթ ունենալ հիվանդ երեխաների համար չորս տարի առաջ: Նրա խոսքով՝ ինքն էլ տառապում է բնածին հիվանդությամբ: Գրեթե 20 տարի շարունակ նա բազմիցս պառկել է Ջենովայի մանկական հիվանդանոցում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան