Ներքին 1 տարի առաջ - 10:23 11-05-2025

Արտակարգ դեպք՝ Երևանում. պարեկների, վարորդի ու քաղաքացիների շնորհիվ կայանված Volkswagen-ը մոխրակույտի չվերածվեց. shamshyan.com

Երեկ՝ մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Գոհար Ասատրյանն ու Հրանտ Աբրահամյանը Թբիլիսյան խճուղում ծառայություն կատարելիս նկատում են, որ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Volkswagen» ավտոմեքենայից կրակ և ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները շտապ մոտենում են նշված վայր և քաղաքացիների ու վարորդի օգնությամբ պայքարում են կրակի տարածման դեմ՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող կրակմարիչը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Իսկ ավտոմեքենան մոխրի չի վերածվել՝ շնորհիվ պարեկների, ավտոմեքենայի վարորդ՝ Երևանի բնակիչ 20-ամյա Ռազմիկ Պ.-ի և քաղաքացիների։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող