Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 13:26 10-05-2025

«Մարտի 1»-ի համար պատասխան տվողը Փաշինյանը պիտի լինի, բայց վրեն չի վերցնում. հարցում

ԱԺ-ում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները միմյանց մեղադրել են Մարտի 1-ի պատասխանատու լինելու մեջ։ Իշխանության ներկայացուցիչները պնդել են, որ պատասխանատուն Ռոբերտ քոչարյանն է, իսկ ընդդիմությունը պնդել է, որ միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ո՞վ է ավելի շատ Մարտի 1-ի պատասխանատուն՝ Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն է, մի քանիսն էլ պնդեցին՝ Ռոբերտ Քոչարյանն է։

«Ինձ չի հետաքրքրում, ով ուզում ա՝ լինի»,- անտարբեր պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանն է։

«Ոնց ասեմ, օրենքով պատասխանատուն պիտի Փաշինյանը լինի, բայց ինքը վրեն չի վերցում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ չի կարող Նիկոլ Փաշինյանը լինել պատասխանատու, քանի որ այն ժամանակ նա ղեկավար չէր։

«Նիկոլը էդ ժամանակ ղեկավար չէր, պարզ ա, որ պատասխանատու են նրանք, ովքեր էդ ժամանակ ղեկավարում էին Հայաստանը»,- նշեց նա։

«Օտարերկրյա հետախուզությունները իրականացրել են Մարտի 1-ի օպերացիա Հայաստանում, որի գործիքն ա էղել համբալ Նիկոլը»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող