Ներքին 1 տարի առաջ - 13:09 10-05-2025

Սահմանին կրակում են, ժողովուրդը՝ լռում

Արդեն տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերի ուղղությամբ։ Մայիսի 9-ի երեկոյան, ժամը 22։20-ի սահմաններում կրկին կրակել են Խնածախի վրա։

Պարզելու համար թե ի՞նչ իրավիճակ է գյուղերում, Oragir.News-ը կապվել է Խոզնավարի բնակիչներից մեկի հետ։

Ըստ բնակչի՝ կրակոցները սկսել են մարտի 20-ից և մինչև այսօր կան․ «Բացառությամբ՝ ապրիլի 1-ին և 2-ին չի եղել»։

Փորձեցինք պարզել՝ արդյոք երեկվա կրակոցից տեղյա՞կ է, նա պատասխանեց․

«Տեղյակ եմ, բայց ոչ ոք չի խոսում, բարձրաձայնում իրավիճակի մասին։ Մարդկանց դուր է գալիս այս իրավիճակում ապրելը»։

Նշենք նաև, որ օրեր առաջ Oragir.News-ը կապ էր հաստատել Խոզնավարի գյուղապետի՝ Վահան Զաքյանի հետ։ Վերջինս ասել էր՝ «Ամեն օր էլ կրակոցներ են, եկեք, նկարեք»։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը
14:09 Ո՞վ է վերահսկում ՆԳՆ-ի հայտարարությունների օբյեկտիվությունը․ Հովհաննիսյան
15:18 Փաշինյանը, մի խումբ անձանց հետ ձևավորելով հանցավոր խմբավորում, տուգանել է ինձ 800․000 դր․ Վ․ Ավագյան
17:42 Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց
13:43 Աճել է նորագոյացություններից մահերի թիվը
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց