Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 10:19 10-05-2025

Նոր Պապը՝ ամերիկացի Ռոբերտ Պրևոն, դեմ է կանանց քահանայական կարգ ստանալուն. DW

DW-ի մեկնաբան Կրիստոֆ Շտրակը գրում է, որ կաթոլիկ եկեղեցու նոր պապը՝ ամերիկացի Ռոբերտ Պրևոն, որը ընտրել է Լևոն XIV անունը, դեմ է կանանց՝ քահանայական կարգ ստանալուն։ Թեև շատերը նրան դիտարկում են որպես Ֆրանցիսկոս Պապի քաղաքականության շարունակող, որոշ հարցերում նա ավելի պահպանողական դիրք է ունեցել։ «Կանանց սրբագործման հարցում նա պահպանողական դիրք էր բռնել՝ նշելով, որ Եկեղեցին պետք է տարբերվի հասարակությունից։ Նրա կարծիքով՝ կանանց ձեռնադրումը կարող է նոր խնդիր ստեղծել»,- գրում է Շտրակը։

Նա նշում է, որ շատերը Պապ Ֆրանցիսկոսին ընկալում էին որպես մարդ, որը «օտարված էր Վատիկանի համակարգից»։ «Հիմա իշխանության է եկել մեկը, ով այդ համակարգը լավ ճանաչում է ներսից և պաշտպանում է դրա կանոնները։ Նա ամերիկացի է, բայց ոչ Ամերիկային բնորոշ կերպար»,- նշում է Շտրակը։

Նա հիշեցնում է, որ Պրևոյի ընտրությունից քիչ առաջ ամերիկյան «Քահանաների կողմից բռնության ենթարկվածների միությունը» մեղադրանքներ էր ներկայացրել վեց կարդինալների, այդ թվում՝ նոր պապի դեմ՝ բռնության դեպքերը թաքցնելու համար։ Պրևոն, ինչպես մյուսները, մերժել է բոլոր մեղադրանքները։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան