Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 16:20 09-05-2025

Բյուջեն դատարկվում է․ կենսաթոշակի անցնելու տարիքը կբարձրացվի՞

Երեկ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է մշակվեն թոշակի հետաձգման մեխանիզմներ։ Վարչապետի խոսքով՝ 65 տարեկանը չի կարելի դիտարկել որպես «ծերություն», քանի որ կան մարդիկ, ովքեր այդ տարիքում դեռ լիարժեք աշխատունակ են։ Նա ընդգծեց, որ պետք է թույլ տալ նման մարդկանց շարունակել աշխատանքային գործունեությունը և չբացառել նրանց հասարակական կյանքից։

Այս թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցեց տնտեսագետ Հրայր Կամենդատյանի հետ։ Նա հայտարարեց, որ սա Կառավարության հերթական անիմաստ որոշումներից է։

«Սա հերթական անիմաստ քայլն է։ Մի կողմից իշխանությունները հայտարարում են, թե աշխատաժամանակը պետք է դարձնել 7 ժամ, իսկ մյուս կողմից՝ փորձում են բարձրացնել աշխատողների տարիքային շեմը՝ հասցնելով այն մինչև 67-68 տարեկանի։ Կարծում եմ՝ հաջորդ քայլը թոշակի գնալու տարիքային շեմի բարձրացումն է։ Եթե հիմա 63 տարեկանից են գնում թոշակի, ապա նրանք կփորձեն այն դարձնել 65։ Քանի որ չեն կարողանում բավարարել սոցիալական պարտավորությունները, կառավարությունը փորձում է տարբեր մեթոդներով նվազեցնել աշխատավորների կենսամակարդակը», – ասաց Կամենդատյանը։

Նա նաև հավելեց, որ այս քաղաքականությունը, ըստ իր դիտարկումների, ուղղված է Հայաստանի տնտեսական գրավչության նվազեցմանը, ինչը կհանգեցնի արտագաղթի ավելացման։
«Այս մարդկանց նպատակը՝ և՛ անվտանգային, և՛ սոցիալ-տնտեսական առումներով, երկիրը թուլացնելն է։ Սրանք ժողովրդի թշնամիներն են», – ընդգծեց տնտեսագետը։

Եզրափակելով իր գնահատականը՝ Կամենդատյանը նշեց. «Սրանք պարզապես վարչախումբ են՝ թշնամական միտումներով և դիրքորոշումներով, որոնց հետևանքները ժողովուրդը տեսնում է արդեն յոթ տարի շարունակ»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները