Միտք 2 տարի առաջ - 14:30 27-11-2023

Չորեքշաբթի երեկոյան ժամը 10-ին Հայաստանում ստեղծված առաջին արբանյակը կբարձրացվի ուղեծիր

Krisp ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Հայասաթ-1» -ի թռիչքին հետևելու ենք LIVE
Չորեքշաբթի երեկոյան ժամը 10-ին Հայաստանում ստեղծված առաջին արբանյակը կբարձրացվի ուղեծիր SpaceX Falcon 9 հրթիռով
Անկախ նրանից, որ արբանյակը փոքր է և ռեալ խնդիրներ լուծելու համար չէ, սա պատմական պահ է լինելու մեզ համար։

Պատմական է, քանի որ դեռ երբեք հայերս Հայաստանում ինքներս մեր ձեռքով

- արբանյակ չէինք ծրագրավորել և չէինք թեսթավորել
- արբանյակի վրա աշխատող կոմպոնենտ չէինք նախագծել, հետո իրար հետ աշխատացրել
- հարաբերություններ չէինք ստեղծել կարևոր միջազգային գործընկներների հետ
- հայկական կոնյակ չէինք տվել իրենց, որ օգնեն արագացնեն թեսթավորումը
- մեր ձեռքով ընդունիչ կայան չէինք հավաքել և ծրագրավորել, որ մեր արբանյակի տվյալները ստանա
- և այլն

Այս ամենն անելու ընթացքում այնքան գիտելիք և հարաբերություններ է կուտակվել, որ էականորեն կհեշտացնի հաջորդ քայլերը
Ամեն բարդ բան սկսում է փոքր քայլերից։ Ով կյանքում բարդ բան արել է, շատ լավ գիտի այս մասին։

«Հայասաթ-1» -ի թռիչքին հետևելու ենք LIVE
https://www.facebook.com/events/1499260173948847?ref=newsfeed
«Հայասաթ-1»-ը ստեղծվել է Bazoomq Space Research Lab և Center for Scientific Innovation and Education կողմից»։


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը