Արտաքին 2 տարի առաջ - 13:44 28-01-2024

Իրանում առաջին անգամ միաժամանակ ուղեծիր է արձակվել 3 արբանյակ

Tert.am-ի փոխանցմամբ՝ Իրանում առաջին անգամ ուղեծիր է արձակվել միաժամանակ երեք արբանյակ։ Այս մասին հունվարի 28-ին հայտնել է IRNA գործակալությունը։

«Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի նախօրեին Իրանը հաջողությամբ տիեզերք է արձակել հայրենական արտադրության երեք արբանյակ՝ օգտագործելով «Սիմուրղ» հրթիռակիրը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Խոսքը «Մահդա» կոչվող թեթև արբանյակի և երկու նանոարբանյակների մասին է։

«Մահդա» արբանյակը մշակվել է Իրանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի կողմից: Իսկ «Սիմուրղ»-ը երկաստիճան հեղուկ վառելիքով գործող հրթիռակիր է, որը ստեղծվել է Իրանի պաշտպանության նախարարության կողմից։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը