Ավելին 1 տարի առաջ - 10:39 09-05-2025

Լիզան չեղարկել է ելույթը Met Gala-ից հետո առաջացած աղմուկի պատճառով. Billboard

Blackpink-ի գլխավոր վոկալիստ և «Սպիտակ լոտոս» սերիալի դերասանուհի Լիզան չեղարկել է իր ելույթները Met Gala-ից հետո։ Նրա կերպարը՝ ստեղծված Louis Vuitton նորաձևության տան կողմից, քննարկումների ալիք է բարձրացրել համացանցում։

Ուշադիր հետևորդները երգչուհու ներքնազգեստի վրա նկատել էին սևամորթ ակտիվիստների՝ Մայա Անջելոուի, Ռոզա Փարքսի և Անն Լոուի պատկերներին նմանվող կերպարներ։ Քանի որ այս տարվա պարահանդեսը նվիրված էր աֆրոամերիկացիների ինքնադրսևորմանը և նորաձևության միջոցով սոցիալական բողոքներին, որոշ օգտատերեր Լիզայի հանդերձանքը համացանցում որակել են որպես «անհամապատասխան» և «անհարգալից»։

Ի պատասխան քննադատություններին՝ Louis Vuitton-ը պարզաբանել է, որ բոդիի վրա պատկերված մարդիկ ակտիվիստներ չեն, այլ այն անհատները, ովքեր ազդել են հանդերձանքի հեղինակ Հենրի Թեյլորի արվեստի վրա։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի