Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 15:05 08-05-2025

Ամբողջ աշխարհը գիտի թաղապետարանի ծեծի, կոռուպցիայի մասին․ Փաշինյանը ստում է, որ նոր է իմացել․ հարցում 

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին Նոր Նորքի թաղապետարանում թաղապետի կողմից ակտիվիստ Արթուր Չախոսյանին ծեծի ենթարկելու միջադեպի վերաբերյալ, հետաքրքրվելով, թե «բռնության ու կոռուպցիայի դեմ եղած» Նիկոլ Փաշինյանն ինչպես է վերաբերվում տեղի ունեցածին։

«Մենք որևէ ամբիոնից, որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու իրավունք չունենք։ Ասացիք՝ դրվագ, որն այդքան էլ չգիտեմ, վկայակոչելով կոռուպցիոն սխեմա և այլն։ Ես կարող եմ ասել, որ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված որևէ մեկը չի կարող լինել մեր թիմից։ Եթե նույնիսկ այսօր մեր թիմից է, և հանկարծ պարզվի, որ ինքը կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված է՝ այդ պահից նա կդադարի լինել մեր թիմից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Հավատո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծի և կոռուպցիայի մասին առաջին անգամ է լսում»։

«Ամբողջ աշխարհը գիտի։ Ես այնտեղ լինեի, այդ թաղապետի մռութը կջարդեի։ Նա մռութ ա, դեմք չի»,- ասաց հարցվածներից մեկը։

Մեկ այլ անցորդի համոզմամբ էլ՝ նման բան հնարավոր չէ։

«Դժվար թե Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ լսեր։ Ամբողջ քաղաքը միանգամից իմացավ այդ լուրի մասին»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող