Ներքին 1 տարի առաջ - 23:42 07-05-2025

ՄԻՊ-ը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 7-ին ընդունել է Բժիշկներ առանց սահմանների միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավար Կապիլ Շարմային և կազմակերպության ներկայացուցիչներին։

Ինչպես հայտնում են ՄԻՊ-ից, Անահիտ Մանասյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել այցի համար և բարձր գնահատել կազմակերպության գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։

Պաշտպանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին վերապահված լիազորությունները։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների հետ կապված հարցերին, այդ թվում՝ խոցելի խմբերի իրավունքներին, փակ հաստատություններ Պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացվող այցերին, որոնց շրջանակներում, ի թիվս այլնի, ուսումնասիրվում են ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման հարցերի հետ կապված հարցեր։

Հանդիպման ավարտին Կապիլ Շարման շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան