Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 07-05-2025

Ծեծն անընդունելի է․ մեր պարեկներին էլ հարցնեք՝ կասեն․ հարցում

Վերջին ամիսներին Հայաստանի քաղաքական կյանքում նկատվում է վտանգավոր և մտահոգիչ մի միտում՝ բռնության տարածումը որպես կարծիքների ու դիրքորոշումների լուծման միջոց։

Ծեծկռտուքի, ճնշումների ու սպառնալիքների դեպքերն ավելանում են ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների, այլև առողջապահական ոլորտի մասնագետների, պարեկային ծառայողների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ։

Արձանագրվում են դեպքեր, երբ բռնություն գործադրողները հանդիսանում են պետական համակարգի ներկայացուցիչներ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ կամ նրանց ենթականեր, որոնք պատասխանատվության չեն ենթարկվում։ Սակայն մի բան հստակ է՝ բռնությունը չի կարող լինել պետական կառավարման գործիք, և դրա հանդուրժումը միայն խորացնելու է հասարակական բևեռացումն ու իրավական քաոսը։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ձեր կարծիքով՝ ընդհանրապես ծեծը ընդունելի՞ է։ Ինչի՞ համար և ո՞ւմ կարելի է ծեծել»։

Հարցվածներից շատերի համար այդ երևույթն առհասարակ ընդունելի չէ։

«Ոչ մեկին չի կարելի ծեծել, նույնիսկ կենդանուն»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Քաղաքացիներից մեկի խոսքով՝ ծեծով հարց չպետք է լուծվի։ «Ծեծն անընդունելի է, մեր պարեկներին հարցրեք` կասեն»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող