Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:05 07-05-2025

Արտահերթ ընտրություններ չեն լինելու, զբաղված ենք ամենօրյա աշխատանքով. Փաշինյան

«Ինչ պետք է նկատի ՀՀ քաղաքացին՝ կնկատի»,- այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավորի դիտարկմանը, թե «ընտրություններից առաջ Հայաստանի դեմ տարվում է հիբրիդային պատերազմ»։

«Այստեղ մենք պետք է ավելի շատ նաև մեր անելիքների մասին խոսենք։ Ես գոնե իմ անելիքը տեսնում եմ՝ ՀՀ քաղաքացիների հետ հնարավորինս ուղիղ և չմիջնորդավորված շփումներ ունենալով»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ արդեն տևական ժամանակ է՝ կան պնդումներ, որ կառավարությունը կամ քաղաքական մեծամասնությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և ՝այդ պնդումները նրա հիման վրա են, որ իրենք քաղաքացիների հետ շփվում են։

«Ըստ իրենց՝ եթե պաշտոնյան անմիջական, մոտ տարածությունից քաղաքացի է տեսնում, ուրեմն դա ուղիղ ապացույցն է, որ կառավարությունը պատրաստվում է արտահերթ ընտորթյունների։ Իսկ մենք, ինչպես և նախկինում, չենք պատրաստվում արտահերթ ընտրությունների, մենք զբաղված ենք մեր ամենօրյա աշխատանքով և քաղաքացիների հետ շփումը դրա կարևոր մասն է»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ կառավարության նիստերում և առհասարակ իր գործընկերներին միշտ է հորդորում անմիջական շփումներ ունենալ քաղաքացիների հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող