Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:05 07-05-2025

Ի՞նչ տվեց Քոչարյանի հակապատգամավորական վարքի քննարկումը ԱԺ-ում  

Անպատժելիությունը չարիք է, որն ավելի մեծ չարիք է ծնում։ Երբ սխալ բան անողը անպատիժ է մնում, իսկ ոմանք նույնիսկ փորձում են արդարացնել նրա սխալը, ապա ռիսկ է առաջանում, որ այդպիսի սխալները կարող են կրկնվել։

Մայիսի 6-ին Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը քննելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով չձևավորվեց։ Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին վիրավորած Անդրանիկ Քոչարյանի վարքը քննության առարկա չի դառնա։ ՔՊ-ականները դեմ քվեարկեցին ընդդիմության առաջարկած նախագծին։ Հիշեցնենք՝ Քոչարյանը մարտի 20-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ թիրախավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին՝ նախ պահանջելով իրենից հեռու կանգնել, ապա վիրավորել էր՝ ասելով. «Մաքրեք ձեր շրթունքները»։ Պատգամավորին ոչ վայել պահվածքը նույնիսկ քննության առարկա չի դառնալու։

Ի՞նչ հետևանքներ կունենա այս մոտեցումը։ ՔՊ-ականները սրանից կառիթավորվեն և ավելի համարձակ կվիրավորե՞ն մարդկանց, թե՞ էլ չեն անի։

Լրագրողներն ու ընդդիմադիրները, հավանաբար, չէին էլ ակնկալում, որ ՔՊ-ն կողմ է լինելու Անդրանիկ Քոչարյանի հակապատգամավորական վարքը քննելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելուն։ Այսինքն՝ բոլորի համար էլ սկզբնապես պարզ էր, որ քաղաքական մեծամասնությունը խիզախություն չի ունենալու կողմ քվերակելու իր թիմակցի վարքը քննության առարկա դարձնելու նախագծին։

Հետևապես՝ ի՞նչ իմաստ ուներ այսօրինակ նախաձեռնությունը։ Եվ ի՞նչ էր լինելու, երբ այդ հանձնաժողովը ձևավորվեր։

Այնտեղ քննարկվելու էր Անդրանիկ Քոչարյանի հակապատգամավորական վարքը։ Պատգամավորները և քննարկմանը հրավիրվածները հանդիմանելու էին, ամոթանք տալու նրան, որոշ թիմակիցներ փորձելու էին պաշտպանել։ Իսկ վերջում հրապարակվելու էր եզրակացություն։ Այս ամենը, բացառությամբ՝ ամփոփիչ եզրակացությունը, ստացվեց նախագծի քննարկման ժամանակ։ Ելույթ ունեցողները ամբիոնից ու խոսափողներով հանդիմանում էին Անդրանիկ Քոչարյանին հակապատգամավորական վարք դրսևորելու համար։ Հետևապես՝ լրագրողներն և նրանց սատարող ընդդիմադիրները իրենց առաջ դրված խնդիրն իրագործեցին մասամբ։

Լրագրողները այսպիսով ցույց տվեցին, որ համերաշխ են, մասնագիտական համերաշխություն ունեն, կարող են միմյանց սատարել, պաշտպանել մամուլի ազատությունն ու լրագրողների իրավունքները։ Սա կարևոր է։ Այս միասնականությունը տեսնելով, քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, հավանաբար, հետայսու չեն համարձակվի լկտիություն ցուցաբերել, վիրավորել լրագրողին։ Այս վարքային փոփոխությունը կարող է անդրադառնալ նաև ժողովրդի հանդեպ վերաբերմունքի վրա։ Եվ նրանք գուցե մեղմեն ժողովրդի հանդեպ ատելությունը։ Արդյունքում՝ քաղաքական խոսույթը և բանավեճը կազատվեն ատելությունից, մաղձից, հակաքաղաքական, ապապետական շեշտադրումներից, կսևեռվեն գաղափարների, ծրագրերի վրա։ Այսինքն՝ դուրս կմղվեն բացասական զգացմունքները, տեղը զիջելով պրագմատիզմին ու գաղափարներին։

Կա նաև հոռետեսական վարկած, ըստ որի՝ Անդրանիկ Քոչարյանի վարքը քննող էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու նախագիծը տապալելը նպաստելու է հակապատգավորական դրսևորումների բազմապատկմանը։ Տեսնելով, թե ինչպես է թիմը պաշտպանում հակապատգամավորական վարք դրսևորած թիմակցին, ՔՊ-ական պատգամավորները կառիթավորվեն ու առաջիկայում ավելի լկտիաբար կվիրավորեն գործընկերներին, լրագրողներին, իրենց քննադատողներին, ժողովրդին։ Արդյունքում՝ քաղաքական խոսույթում ավելի մեծ տեղ կնվաճի ատելության խոսքը, բովանդակային բանավեճը կնվազի, քաղաքական միտքը կընկղմվի ճգնաժամի մեջ, կընդունվեն սխալ ու աղետալի որոշումներ։

Կարճ ասած՝ հույս կա, որ ՔՊ-ն խելքի կգա, չի վիրավորի լրագրողներին, չի ատի ժողովրդին, բռնություն չի դրսևորի ընդդիմախոսների նկատմամբ, կհասկանա, որ դրա արդյունքում կորցնում է ժողովրդականությունը։ Նման հակահասարակական վարքը պաշտպանելը ևս տհաճ է ու ռիսկային, քանի որ պաշտպանողը ևս անկիրթ, անդաստիարակ մարդու տպավորություն է թողնում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ