Ուղիղ եթեր
ԵՊՀ ռեկտորին պաշտոնանկ կանե՞ն անմարդկային վարքի համար
copy image url

ԵՊՀ ռեկտորին պաշտոնանկ կանե՞ն անմարդկային վարքի համար

Ներքին Միտք 1 ամիս առաջ - 09:02 22-02-2025
Քաղաքացու, մարդու նկատմամբ հոգատարությունը ժողովրդավար իշխանության պարտականությունն է։ ՔՊ-ական իշխանության կողմից մարդու նկատմամբ հոգատար վերաբերմունքի բազմաթիվ փաստեր կան։ Սակայն կան նաև արհամարհանքի դրսևորման վրդովվեցուցիչ օրինակներ։

Օրինակ՝ ԵՊՀ ռեկտորը ակնհայտ արհամարհանք դրսևորեց ուսանողների նկատմամբ փետրվարի 21-ի առավոտյան։

Երևանում 20 սմ ձյուն էր նստել։ Մարզերից Երևան եկող ճանապարհները ձյան, մերկասառույցի տակ էին։ Երթևեկությունը դանդաղընթաց էր։ Փետրվարի 20-ի երեկոյան տրանսպորտային կոլապսը տեսած ուսանողները փետրվարի 21-ի առավոտյան տանից 1 ժամ շուտ էին դուրս եկել, որ ժամանակին հասնեին բուհ։ Իսկ մարզերից եկող ուսանողները առավոտյան ժամը 7-ին՝ 2 ժամ շուտ էին ելել փողոց, որ, թեկուզ ոտքով՝ հասնեին դասի, բաց չթողնեին դասընթացներն ու քննությունները։ Բայց նրանք, հասնելով բուհ, պարզեցին, որ ...

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում առավոտյան ժամը 8։55 րոպեին, այսինքն՝ դասերը սկսվելուց 5 րոպե պակաս գրում է՝ «Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով»։ Այս գրառումն արվել է, երբ ուսանողների մի մասն արդեն հասել էր, իսկ մի մասը մի քանի րոպեից հասնելու էր բուհ։

Ի տաբերություն ԵՊՀ ռեկտորի՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը փետրվարի 20-ի երեկոյան է հայտնել, որ բժշկական համալսարանի դասապրոցեսն ու քննությունները չեղարկվել են։

ԿԳՄՍՆ-ն ևս փետրվարի 20-ի երեկոյան է հայտնել, որ եղանակային պայմանների և սպասվող տեղումների պատճառով դպրոցներում դասերը հետաձգվում են՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով։

Կարո՞ղ էր ԵՊՀ ռեկտորը նույնպես ավելի շուտ՝ փետրվարի 20-ի երեկոյան, տեղեկացնել ԵՊՀ-ում դասերը հեռավար անցկացնելու որոշման մասին, ոչ թե դասերը սկսվելուց 5 րոպե առաջ։ Եթե այդպես լիներ, ապա կասեինք, որ ԵՊՀ ղեկավարությունը հոգատար վերաբերմունք է դրսևորում ուսանողների հանդեպ։ Իսկ դասերից 5 րոպես առաջ դասերը չեղարկելը պարզապես ծաղր է, արհամարհանք ուսանողների, հատկապես՝ մարզերից եկողների հանդեպ։

Ինչո՞ւ ԵՊՀ ռեկտորն այսպես արհամարհանքով վարվեց ուսանողների հանդեպ։

Եթե մյուս բուհերն ու ԿԳՄՍՆ-ն դասերը չեղարկելու մասին որոշումներ չընդունեին նախորդ օրը, ապա կարող էինք ենթադրել, թե անտարբերությունն ու արհամարհանքը համատարած է։ ԵՊՆ ռեկտորն էլ վախեցել է նախաձեռնությամբ հանդես գալ, որ վերադասի պատժին չարժանանա։ Սակայն երբ վերադասն ու գործընկերները համարժեք են արձանքել իրականությանը, իսկ ԵՊՀ ռեկտորը նույնը չի արել, ապա ենթադրելի է, որ Հովհաննես Հովհաննիսյանը արհամարհում է ուսանողներին, թքած ունի նրանց առողջության, նյարդերի, ֆինանսապես տուժելու վրա, չի մտածում, որ երիտասարդները ձյան, բքի միջով ժամերով, չարչարվելով, փող ծախսելով հասնելու են բուհ ու կանգնելու են դատարկության առաջ։

Ուսանողի նկատմամբ այսպիսի անմարդկային վերաբերմունքը համարժեք արձագանք է պահանջում։ Եթե բուհի ուսանողներն ու ԵՊՀ գիտխորհուրդը չեն արդարացնում ռեկտորի անմարդկային վարքը, ապա կպահանջեն նրա հրաժարականը։ Պատասխանատու է նաև ԿԳՄՍ նախարարը։ Վերջինս պարտավոր էր լավ ճանաչել ԵՊՀ ռեկտորին, և կասկածելով, որ ԵՊՀ ռեկտորը կարող է արհամարհել ուսանողներին, պիտի հրահանգեր նրան, որ վաղօրոք հատարարություն տարածեր և ուսանողներին ու դասախոսներին զգուշացներ փետրվարի 21-ին դասերը չեղարկելու մասին։

Վերջապես՝ որոշիչ է Նիկոլ Փաշինյանի արձագանքը ԵՊՀ ռեկտորի կողմից ուսանողի հանդեպ արհամարհական վերաբերմունքին։ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության 5-րդ դրույթում նշվում է՝ «Մարդը բարձրագույն արժեք է»։ Եթե Փաշինյանը ԵՊՀ ռեկտորի անմարդկային արարքից հետո նրա ճակատը պաչի, կնշանակի՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը կեղծ է։ Իսկ եթե ԵՊՀ ռեկտորը պաշտոնանկ արվի ուսանողին արհամարհելու համար, ապա «Ապագա կա»։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:02 Պարոն Փաշինյան, մի խնդրանք ունեմ, եկեք, այս ամբիոնից ասեք` ժողովո՛ւրդ, ես հեռանում եմ
17:10 42 չամուսնացած տղա ունեն․ դատարկվող գյուղը՝ Կաճաճկուտ 
08:53 Ուրբաթ օրվանից հետո Երանուհին չի երևում հիվանդանոցում․ Լուսավորիչում հարաբերական անդորր է․ Հրապարակ
14:35 Մսով ճաշի մասնագետ, հարցս ձեզ եմ ուղղում. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին
22:00 Ոչ մի օր՝ առանց Արցախի. «Գեներալ Ռուդիկ Բակինսկի», կամ ես եմ Ռուդիկը
08:39 Սուս մնացեք, թող 16-ն անցնի․ Վարդան Ղուկասյանը թիմակիցներին հրահանգել է․ Իրավունք
14:09 Սպասում էինք 1 մարդու խոսքին, և այսօր հենց Վարդան Ղուկասյանը հաստատեց․ ԴՕԿ
16:25 Ընդդիմադիր կին պատգամավորներ, հանգիստ կարող եք շրջազգեստով գնալ Գյումրի, ՔՊ-ն կսանձի ձեր քաղաքական իդեալի բոլոր կրքերը
13:10 59 երթուղին այլևս չի սպասարկելու քասախցիներին. բնակիչների պահանջը մերժվել է
14:17 Վարդան Ղուկասյանն ընտրվեց նաև ՔՊ-ի շնորհիվ․ Պետրոս Ղազարյան