Իրանը հայտարարել է, որ «հաջողությամբ» փորձարկել է նոր բալիստիկ հրթիռ, որն ի զորու է հասնել Իսրայել:
Իրանի պաշտպանության նախարարի խոսքով՝ հրթիռն ունի 1200 կիլոմետր հեռահարություն և կարող է թափանցել THAAD (Terminal High Altitude Area Defense) համակարգը:
Առաջադեմ հակահրթիռային պաշտպանության այդ համակարգը անցյալ տարի Միացյալ Նահանգները տեղակայել է Իսրայելում։