Ավինյանը թմրամոլ է․ 3 տարում միայն թալանով է զբաղված․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:30 05-05-2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ վերջին 3 տարում Երևանում այնքան աշխատանք է կատարվել, որքան նախորդ 10-15 տարում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատու՞մ եք, որ Երևանում 3 տարում այնքան գործ է արվել, որքան նախորդ 10-15 տարում»։

Հարցվածների մեծ մասը բացասական պատասխան տվեց, քաղաքացիների մի մասի կարծիքով էլ՝ որոշ աշխատանքներ իրականացվել են։

«Ոչ համաձայն չեմ։ Քայլում եմ Երևանով և տեսնում եմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ ոչ մի աշխատանք չի կատարվել։

«Ոչ մի բան էլ չեն արել, իրենք ժողովրդի հաշվին ապրում եմ»,- ասաց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Տիգրան Ավինյանը երբեք ճիշտ չի խոսում։

«3 տարում ոչ մի բան չի արվել։ Ավինյանի բերանը ճիշտ խոսք չկա ու բոլոր ՔՊ-ականների»,- ասաց նա։

«Ընդհանրապես գործ չի արվել, Ավինյանը մենակ թալանով ա զբաղված»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։ Հարցվածներից մեկն էլ ասաց, որ Տիգրան Ավինյանը միայն գրպանն է լցնում։ «Ավինյանը շատ բան կարա պնդի։ Իրենք բացի իրենց գրպանները լցնելուց ուրիշ բան չեն կարա անեն, ոչինչ չեն արել»,- նշեց նա։

«Մի քիչ գռեհիկ քաղաք է դարձրել այս իդեալական քաղաքը։ Կամ փորձ չունեն կամ թշնամի են։ Ավինյանը հո չի ասի ես անբանի, անգրագետի, թմրամոլի մեկն եմ, պիտի իրան գովի։ Տիգրան Ավինյանը ցուցամոլ ա»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված