Ներքին Տեսանյութ Հայ դավաճաններ 1 տարի առաջ - 21:20 04-05-2025

Հայ դավաճաններ. Դավաճաններ Հմայակ Արամյանցի և Արշավիր Յասյանի սպանությունները հայ վրիժառու Արշակ Եզդանյանի կողմից

«Նեմեսիս» գործողությունը նպատակ ուներ պատժել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և նրանց համախոհներին։ Գործողության շրջանակներում հայ վրիժառուների կողմից իրականացվել են մի շարք սպանություններ: Այս գործողությունները ցույց տվեցին, որ հայ վրիժառուները նպատակ ունեին վերականգնել արդարությունը՝ պատժելով ինչպես թուրք պաշտոնյաներին և կազմակերպիչներին, այնպես էլ հայ դավաճաններին։ Հայոց ցեղասպանության կազմակերպիչների հետ համագործակցած հայ դավաճաններից էին Հմայակ Արամյանցը և Արշավիր Յասյանը: Վերջինս հայտնի էր նաև Սևհակյան կամ «Monsieur Շարլ» ծածկանուններով: Հմայակ Արամյանցը Հայոց ցեղասպանության ժամանակ եղել է թուրքական պետության և ցեղասպանության կազմակերպիչների գործակիցը: Դավաճանական նույն գործունեությամբ է աչքի ընկել նաև Արշավիր Յասյանը:

1913 թվականին Հնչակյան կուսակցությունը Ռումինիայում կազմակերպում է ընդհանուր համագումար: Համագումարի ժամանակ որոշում է կայացվում մահափորձ երիտթուրք ղեկավարներից ոմանց՝ այդ թվում Թալեաթի դեմ: Արշավիր Յասյանը դավաճանում է հայերին, տեղեկություններ տրամադրում, ինչի հետևանքով ձախողվում է Թալեաթի սպանությունը: Արդյունքում Հնչակյան կուսակցության 22 անդամներ մահապատժի են ենթարկվում: Հմայակ Արամյանցն էլ իր հերթին տեղեկություններ է տրամադրել Թալեաթի դեմ մահափորձի հետ կապված: Հայ դավաճանների գործողությունների հետևանքով մահափորձը ձախողվում է, իսկ վրիժառության պատրաստ մի շարք հայեր մահապատժի են ենթարկվում: Հմայակ Արամյանցի և Արշավիր Յասյանի սպանության գործը ստանձնում է հայ վրիժառու Արշակ Եզդանյանը:

Արշակ Եզդանյանը, ով հայտնի էր նաև Եզիտ Արշակ անունով, մասնակցել է Հայ հեղափոխական դաշնակցության կողմից կազմակերպված «Նեմեսիս» գործողությանը: Նա 1918 թվականին Կոստանդնուպոլսում գնդակահարել է Վլադիմիր Դիմիտրևին, ով եղել է թուրքական գործակալ և մասնակցել է հայերի ձերբակալության գործողություններին: Կա տեղեկություն, որ Արշակ Եզդանյանը մասնակցել է նաև հայ դավաճան Վահե Իհսանի սպանությանը: Գործողության ընթացքում Եզդանյանը աջակցել է Արշավիր Շիրակյանին՝ հետևելով գործողության ընթացքին և անհրաժեշտության դեպքում պետք է օգներ նրան: 1920 թվականին հայ վրիժառու Արշակ Եզդանյանը Կոստանդնուպոլսում գնդակահարում և սպանում է հայ դավաճան Հմայակ Արամյանցին:

Մի շարք աղբյուրների համաձայն, Եզդանյանը 1920 թվականին գնդակահարել և սպանել է նաև մյուս հայ դավաճանին՝ Արշավիր Յասյանին: Հայ վրիժառուն առնում է հայերի վրեժը՝ սպանելով թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին:

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը

Ձեզ գուցե հետաքրքրի