Ներքին 1 տարի առաջ - 11:40 04-05-2025

BMW-ն ընկել է Դեբեդը. ուղևորի խոսքով՝ քնած են եղել. մյուս ուղևորին դեռ չեն գտել

Oragir.News-ի տեղեկություններով՝ Լոռու մարզի Ախթալա բնակավայրի վարչական տարածքում Դեբեդ գետում հայտնված «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։

«BMW»-ից ողջ հայտնաբերված ուղևորը այժմ հիվանդանոցում է։ Ինչպես տեղեկացանք, նա հայտնել է, որ իրենք քնած են եղել գետն ընկնելու ժամանակ, բայց հստակ ոչ մեկը չի կարող ոչինչ ասել, քանի որ, ըստ Oragir.News-ի աղբյուրների, քաղաքացին այդ պահին շոկի մեջ է եղել և չի գիտակցել` ինչ է կատարվում շուրջը։

Գետն ընկած քաղաքացիները Լոռու մարզի բնակիչներ չեն։

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվե, որ Ախթալա բնակավայրի վարչական տարածքում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Դեբեդ գետում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող