Արտաքին 1 տարի առաջ - 18:23 03-05-2025

Սպիտակ տունը ընտրելու համար մի քանի պաշտոն է ներկայացրել Մայք Ուոլթցին. CBS News

Սպիտակ տունը հինգշաբթի Մայք Ուոլթցին է ներկայացրել իր հաջորդ աշխատանքի համար մի քանի ընտրություն, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսել էր ազատել նրան ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնից իր պաշտոնավարման 100 օրվանից հետո, տեղեկացրել է CBS News-ը՝ հղում կատարելով հարցին ծանոթ աղբյուրներին։

ԱՄՆ աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսի հետ զրույցների ընթացքում Ուոլթցին առաջարկվել է դեսպանի մի քանի պաշտոններ, այդ թվում Սաուդյան Արաբիայում։ Կարճ մտածելուց հետո Ուոլթցն ընտրել է ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչի պաշտոնը։

Թրամփը սոցցանցերի իր գրառման մեջ հայտնել է փոփոխությունների մասին այն բանից մի քանի ժամ հետո, երբ հինգշաբթի առավոտյան հայտնվել է լուրն այն մասին, որ Ուոլթցը թողնում է իր պաշտոնը։

Աղբյուրների խոսքով՝ ուրբաթ օրը պետք է Սպիտակ տանը Ուոլթցի համար վերջինը լիներ, քանի որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անցնում է երկակի գործառույթների կատարմանը՝ ազգային անվտանգության գծով ժամանակավոր խորհրդականի եւ Ամերիկայի գլխավոր դիվանագետի։ Ռուբիոն եւ Ուոլթցը հանդիպել են հինգշաբթի, որպեսզի սկսեն լիազորությունների հանձնումը։ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչները մեկնաբանություններից հրաժարվել են։

Սակայն լրատվամիջոցը տեղեկացրել է, որ Ուոլթցի տեղակալը՝ Ալեքս Վոնգը, մնում է Ազգային անվտանգության խորհրդում։ Հինգշաբթի Արեւմտյան թեւում քննարկվել է նրա հեռանալու մասին հարցը, բայց, աղբյուրների խոսքով, Վոնգը օգնում է անցումային գործընթացին։

Թրամփը կարծում է, որ դեսպանի պաշտոնը Սաուդյան Արաբիայում կարեւոր նշանակություն ունի, եւ, աղբյուրների խոսքով, դրան ընտրողաբար է վերաբերվել։ Նա հարցուփորձ է արել մի քանի մարդկանց, ներառյալ Սպիտակ տան ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին՝ իր փեսային, հնարավոր անունների մասին։

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Թրամփը կհայտարարի թագավորությունում դեսպանի իր ընտրության մասին՝ մինչեւ Մերձավոր Արեւելք մեկնելը։ Նախատեսված են նաեւ նրա այցերը Սաուդյան Արաբիա, Կատար եւ ԱՄԷ մայիսի 13-16-ին։

2017թ. Թրամփը Սաուդյան Արաբիան ընտրել էր որպես իր առաջին արտասահմանյան ուղեւորության ուղղություն ԱՄՆ նախագահի պաշտոնում։

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
12:53 Ձայնը վերջին ամիսներին չկար, բժիշկները չէին հասկանում, ես էի թարգմանում. Մանե Գրիգորյանի խոստովանությունը
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
14:20 Մեր հաշվին դիտումներ հավաքելու անտակտ արվեստը. Լևոն Մկրտչյանի կնոջ՝ Էվելինայի կոշտ անդրադարձը
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
09:46 Վենեսուելայում տեղի է ունեցել վերջին 100-ամյակի ամենահզոր երկրաշարժը. կան տասնյակ հազարավոր զոհեր