Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:59 03-05-2025

Ռուս պաշտոնյաների մուտքը Ղազախստան արգելված է, նրանց շարքում է Ռոբերտ Քեոսայանը. DW

Ղազախստանը մուտքի արգելք է սահմանել Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյի, Ալեքսանդր Դուգինի, Եվգենի Պրիմակովի, Տիգրան Քեոսայանի և Տինա Կանդելակիի համար։ Այս մասին DW-ին հայտնել է Ղազախստանի կառավարության մի պաշտոնյա՝ անանուն մնալու պայմանով։ Այդ որոշման մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ Ղազախստան ժամանած՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի աշխատակից և պատմաբան Անդրեյ Գրոզինիի մուտքն արգելվեց։

DW-ի զրուցակցի խոսքով՝ գոյություն ունի մարդկանց ցուցակ, ում մուտքը երկիր արգելված է, քանի որ նրանք բացասական և քննադատական հայտարարություններ են արել Ղազախստանի և նրա անկախության հասցեին։

«Նախկինում այդ ցուցակը գլխավորում էր Ժիրինովսկին։ Հիմա այնտեղ են ընդգրկված նաև սկանդալային գործիչներ՝ Տինա Կանդելակի, Տիգրան Քեոսայան, Ալեքսանդր Դուգին, քաղաքագետ Նիկիտա Մենդկովիչ, Պետդումայի պատգամավորներ Եվգենի Ֆյոդորով, Վյաչեսլավ Նիկոնով և Պյոտր Տոլստոյ։ Նրանց թվում են նաև Կոնստանտին Զատուլինը և Եվգենի Պրիմակովը։ Նրանք բոլորը առիթներով բացասական խոսքեր են հնչեցրել մեր երկրի և ղեկավարության հասցեին»,- նշել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ արգելքի ցուցակում ընդգրկված են ոչ միայն ռուս, այլ նաև այլ երկրների քաղաքացիներ։ DW-ն նաև պարզել է, որ մի շարք հայտնի ղազախստանցիներ նույնպես չեն կարող մուտք գործել Ռուսաստան, այդ թվում՝ պատգամավորներ, քաղաքագետներ և պատմաբաններ։

Օրինակ՝ 2020 թվականի դեկտեմբերին Նիկոնովն ասել էր, որ «Ղազախստանի տարածքը Ռուսաստանի կողմից մեծ նվեր է»։ 2022-ի ապրիլին Քեոսայանն սպառնացել էր Ղազախստանին Ուկրաինայի ճակատագրով։ 2024-ի հունվարին Կանդելակին գրել էր, որ Ղազախստանում «շարունակում են օտարացնել ռուսերենը»։ 2024-ի մայիսին Պյոտր Տոլստոյն Ալմաթին անվանել էր «Վեռնուի քաղաք», որը «կառուցել են ռուսները»։

Հիշեցնենք, որ Տիգրան Քեոսայանը Մարգարիտա Սիմոնյանի ամուսինն է, ազգությամբ հայ, ռուսաստանաբնակ ռեժիսոր է։ Քեոսայանը հայտնի է իր ռեժիսորական աշխատանքներով, ինչպիսիք են «Բեդնայա Սաշա» (1997) և «Լիլովայա սիրլյանկա» (2000) ֆիլմերը։ Նա նաև վարել է «Մեժդունարոդնայա պիլորամա» հումորային-քաղաքական հաղորդումը ռուսական НТВ հեռուստաալիքով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է