Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:57 02-05-2025

Հրդեհից զոհված զինվորներից ոչ մեկը քնած չի եղել. հրամանատարի բացահայտումը. տեսանյութ

Ոչ մեկը քնած չի եղել, մի հոգի էլ մահճակալի վրա է եղել: Տարբեր տեղեր են եղել, մեկը ինչ-որ վառարանի մոտ է եղել վառված, մյուսը լուսամուտի մոտ, նույնիսկ մի երկուսը դոշակներով փաթաթված էին:

Այսօր Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքի քննության գործով դատական նիստին այսպիսի սկանդալային հայտարարություն արեց 55.705 զորամասի մարտական հերթապահության գծով տեղակալ, գործով վկա Ռադիկ Գեւորգյանը: Հայտնում է Aravot.am-ը:

.... Զորամասի հրամանատարի պատմելով՝ երբ հասել է դեպքի վայր, տեսել է՝ տանիքը վառվելով թափվում էր, իսկ Եղիշե Հակոբյանը գոռալով լացում էր, բան չէր խոսում. « Ես վազեցի որ մի տեղից ներս մտնեմ, երեխեքին հանեմ»:

Նրա խոսքով, Եղիշեն «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխվել է եւս երկու այրված զինծառայողի հետ, իսկ ողջ մնացած մյուս զինվորներին անմիջապես զինվորական ոստիկանություն են տարել՝ հարցաքննության: Դիերի դուրսբերման գործընթացին անդրադառնալով՝ վկան ասաց, որ այն իրականացվել է հրշեջների կողմից. «Մի դրվագ եմ տեսել, որ այնքան ահավոր էր, որ շաքարս ահավոր բարձրացավ, ես էլ եմ վատացել, ահագին ժամանակ բժիշկները դեղ են տվել: Հրշեջներն էին դիերը հանում»:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ