Խորագիր․ Ծեծի փառատոն, Մայիսի 1՝ առանց տոնի, իմփիչմենթյան կրքեր

Խորագիր 1 ամիս առաջ - 21:30 02-05-2025
Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը, քաղաքագետ, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Խորագիր» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։

Հաղորդաշարի շրջանակներում քննարկվել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները․ վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ծեծերի աննախադեպ թիվը՝ ծեծի են ենթարկվել բժիշկ, պարեկ, ակտիվիստ, ինչի մասին է վկայում Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցծ միջադեպը. սա նշանակում է, որ Հայաստանում ոտնահարվում է օրենքը՝ հանուն քաղաքական կոնյուկտուրայի, ինչից հետևում է, որ Նիկոլ Փաշինյանը հանուն իր իշխանության պատրաստ է ոտնահարել ՀՀ Սահմանադրությունը և օրենսդրությունը:

Անդրադարձ է կատարվել Մայիսի 1-ին՝ որպես տոնի, նրան, թե ինչու է ԽՍՀՄ տարիներին այն համարվել տոն, ապա վերացել, արդյոք մեր երկրում պաշտպանվում են աշխատողների իրավունքները, այն հարցին, որ վերջերս մեր երկրում աշխատողների անհարկի գովերգում կա՝ հարկ վճարողը հավասարեցվել է հերոսի:

Քննարկվել է նաև Փաշինյանին իմփիչմենթ հայտարարելու երևույթը, այն, որ դա դառնալու է ընդդիմության հերթական ճեղքվածքը, ընդհանրապես երկրում առկա քաղաքական դաշտը:

Անդրադարձ է կատարվել նաև ուշագրավ մի շարք այլ հարցերի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում: