Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:59 30-04-2025

Ուկրաինան ռազմաճակատ է ուղարկում առանց մարտական փորձի զինծառայողներ. DW

Ուկրաինան որոշել է ռազմաճակատ ուղարկել այն զինծառայողներին, ովքեր աշխատում են համալրման և սոցիալական աջակցության տարածքային կենտրոններում (ՏՑԿ և ՍԱԿ), բայց չունեն ռազմական փորձ և առողջական խնդիրներ։ Այդպիսի հրաման է տվել Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Այս մասին հաղորդում է Deutche Welle-ն:

Նրանց փոխարեն այդ կենտրոններում աշխատանքի կանցնեն այն զինվորականները, ովքեր ճակատում վիրավորվել են կամ կոնտուզիա ստացել և այդ պատճառով չեն կարող շարունակել ծառայությունը մարտական ստորաբաժանումներում։

ՏՑԿ-ները նման են զինկոմիսարիատներին։

Ըստ Ուկրաինայի Զինված ուժերի՝ վերջին երեք տարիներին ամբողջ երկրով փոխվել են բոլոր ՏՑԿ ղեկավարները։

Ներկայումս այս կենտրոններում աշխատողների մոտ 70 տոկոսն ունի ռազմական փորձ, իսկ մոտ կեսը վիրավորում կամ կոնտուզիա է ստացել։ Իսկ 20 տոկոսը քաղաքացիական աշխատողներ են, ոչ թե զինվորականներ։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում