Ուղիղ եթեր
ՌԴ-ն խորհրդային T-55 տանկերը տեղափոխու՞մ է ռազմաճակատ, ինչի մասին է դա վկայում
copy image url

ՌԴ-ն խորհրդային T-55 տանկերը տեղափոխու՞մ է ռազմաճակատ, ինչի մասին է դա վկայում

Արտաքին 1 տարի առաջ - 18:00 07-07-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վերջին շրջանում սոցցանցերում և լրատվամիջոցներում տեսանյութեր են տարածվում, որտեղ երևում է, որ ռուսական կողմը խորհրդային արտադրության T-55 տանկեր է տեղափոխում ուկրաինական ռազմաճակատ։ Ամիսներ առաջ նույնպես տեղեկություններ տարածվեցին, որ Ռուսաստանի Հեռավոր Արևելքի բազայից դուրս են բերվում խորհրդային T-54 և T-55 տանկերը։

Վերլուծբանների համոզմամբ՝ սա ռուս-ուկրաինական պատերազմում առաջին դեպքն է, երբ խորհրդային ժամանակաշրջանում արտադրված T-54 և T-55 տանկերը դուրս են բերվել պահեստներից, և այդ դուրսբերումն արձանագրվել է արբանյակային լուսանկարների միջոցով։

Նշենք, որ T-55 տանկը համարվում է խորհրդային արտադրության տանկերից ամենատարածվածը, ինչպես նաև աշխարհի ամենամասսայականը, որը մինչև օրս ավանդական տեսքով գտնվում է մի շարք երկրների սպառազինության մեջ։ Խորհրդային Միությունում և դաշնակից այլ երկրներում (Լեհաստան, Ռումինիա, Չեխոսլովակիա) արտադրվել է ավելի քան 100.000 T-55 տանկեր։ Ավանդական հատկանիշների համաձայն` այն իրեն դրսևորել է որպես հասարակ և անխափան մեքենա, սակայն տանկային մենամարտերում, հավասար իրադրության մեջ հիմնականում զիջել է հակառակորդին։ Չնայած դրան` եթե զինված ուժերի անձնակազմը հմուտ է եղել, ապա այս տանկերի օգնությամբ հաղթանակներ տանել աշխարհի ամենատարբեր հատվածներում։

Աշխարհում ամենատարածվածը համարում են նաև այն տանկերը, որոնք մարտական գործողությունների ընթացքում ամենից շատն են կիրառվել։ T-55 տանկը 1958 թվականին պաշտոնապես ընդունվել և սպասարկվել է խորհրդային բանակում, այնուհետև, ստանալով համապատասխան լիցենզիա, սկսվել է արտադրվել Չինաստանում, Չեխոսլովակիայում և Լեհաստանում։ Միայն Խորհրդային Միությունում, Չեխոսլովակիայում և Լեհաստանում արտադրվել են ավելի քան 70.000 T-54 և T-55 տանկեր։

T-55 տանկի երկարությունը կազմում է 6.2 մետր (փողով 9 մետր), լայնությունը՝ 3.27 մետր, իսկ բարձրությունը՝ 2.35 մետր։ T-55 տանկի մարտական քաշը կազմում է 36-36.5 տոննա։ T-55 տանկն ունի 100 մմ-անոց գնդացիր (Դ-10Տ2Ս), որը կրակում է բավականին ճշտգրիտ։ T-55 տանկը սնուցվում է Վ-55Վ դիզելային շարժիչով՝ զարգացնելով 580 ձիաուժ հզորություն։ T-55 տանկի առավելագույն արագությունը կազմում է 50 կմ/ժ։ Արտաճանապարհային հատվածներում արագությունը կազմում է մոտ 25 կմ/ժ։

T-55 տանկը կարող է անցնել խորը ճահիճներով և հաղթահարում է ջրային խոչընդոտներ՝ մինչև 5 մետր խորությամբ։ T-55 տանկի վառելիքի պաշարը կազմում է 400 կմ։ T-55 տանկը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։ Այս տանկը շահագործվում է անձնակազմի չորս, այդ թվում՝ հրամանատարի, հրետաձիգի, լիցքավորողի և վարորդի կողմից։ Այն իր մեջ ամբարում է 43 արկեր։ T-55 տանկն արձակում է ցանկացած ստանդարտ 100 մմ-անոց արկեր։ T-55 տանկը մեկ րոպեում արձակում է շուրջ 3 արկեր։

Հատկանշական է, որ չնայած իրենց տարիքին T-54 և T-55 համակարգերն օգտագործվում են աշխարհի շուրջ 50 երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանում։

Ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի կողմից այս տանկերի կիրառման հնարավորությունը փորձագետները տարբեր կերպ են մեկնաբանում. նրանց մի մասը վստահ է, որ շուրջ մեկուկես տարի շարունակվող պատերազմի հետևանքով Ռուսաստանը զգալի սպառազինություն է կորցրել և այժմ ստիպված է խորհրդային արտադրության այս տանկերը կիրառության մեջ դնել, մինչդեռ մյուսները նշում են, որ ռուսական կողմը ունի անհրաժեշտ քանակով սպառազինություն, իսկ այս տանկերի կիրառությունը ռազմաճակատում կարող է որոշ մարտավարական խնդիրներ լուծել։

Միանշանակ է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով երկու կողմերն էլ այս ընթացքում զգալի մարդկային և սպառազինության կորուստներ են ունեցել, և անկախ պատերազմի ելքից ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի բավականին երկար ժամանակ է պահանջվելու, որպեսզի վերջիններս որոշ չափով վերականգնվեն և մեղմեն պատերազմի հետևանքով իրենց ունեցած կորուստները։ Սակայն միևնույն ժամանակ կարծում ենք, որ Ռուսաստանի սպառազինության սպառվելու վերաբերյալ պնդումներն էլ ուռճացված են, քանի որ ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում սպառազինություն արտադրող ամենխոշոր երկրներից մեկը, իսկ պատերազմի հետևանքով արտադրության ծավալներն էլ ավելի է մեծացրել։

Միևնույն ժամանակ նկատենք, որ ներկայումս ռուս-ուկրաինական պատերազմը դեռևս շարունակվում է, և անհնար է պատերազմին վերաբերող զարգացումների վերաբերյալ գերճշգրիտ կանխատեսումներ, կամ վերլուծություններ կատարել։ Պատերազմում օգտագործված սպառազինության, կողմերի ունեցած կորուստների, ինչպես նաև արձանագրած հաջողությունների մասին վերջնական տվյալներ հնարավոր կլինի ներկայացնել միայն ռազմական գործողությունների ավարտից հետո։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
21:00 Հայ դավաճաններ. Դավաճան Վահե Իհսանի սպանությունը 20-ամյա Արշավիր Շիրակյանի կողմից