Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:15 29-04-2025

Վատ զինված Գերմանիան Եվրոպայի համար մեծ վտանգ է ներկայացնում. DW

Գերմանիան ՆԱՏՕ-ին է անդամակցում շուրջ 70 տարի, բայց երկրի դերը դաշինքում ավելի է մեծացել, հատկապես Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի և եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի միջև եղած տարաձայնությունների ֆոնին, հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բրյուսելում՝ դաշինքի կենտրոնակայանում անցկացված հանդիսավոր արարողության ընթացքում։

Շտայնմայերի խոսքով՝ այն ժամանակ, երբ «ԱՄՆ-ն մեծ ճնշում է գործադրում իր եվրոպացի դաշնակիցների վրա», Գերմանիան պետք է «բացառիկ դեր» խաղա ՆԱՏՕ-ում։

Նա ընդգծել է, որ «վատ զինված Գերմանիան այսօր Եվրոպայի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան լավ զինված Գերմանիան», հավելելով, որ գերմանացիները պետք է ընդունեն այս նոր իրականությունը։

Շտայնմայերը շնորհակալություն է հայտնել այն դաշնակիցներին, ովքեր 70 տարի առաջ համաձայնեցին Գերմանիային ընդգրկել ՆԱՏՕ-ում և թույլ տվեցին վերազինվել՝ չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կատարած հանցագործություններին։

Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Գերմանիային կոչել է դաշինքի «շարժիչ ուժը»։

Գերմանիան ՆԱՏՕ-ի անդամ է դարձել 1955 թվականի մայիսի 6-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից տասը տարի անց։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում