copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:03 26-09-2022

Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար, պիտի այդ բոլոր վատ ուծումներից ընտրենք ավելի քիչ ցավալին. Լևոն Տեր-Պետրոսյան

«Կարևորն այն է, թե ինչի շուրջ ենք նստում երկխոսության Նիկոլ Փաշինյանի հետ»,- Հանրային հեռուստատեսության եթերում այս մասին խոսեց ՀՀ առաջինի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ընդգծելով, որ որոշվել է շարունակել քննարկումները:

«Ինչպես ես, ինչպես մեր ողջ հասարակությունը, քաղաքագետները, քաղտեխնոլոգները, մենք իրականում ինֆորմացիա չունենք, թե իրականում ինչ պրոցես է գնում: Այդ ինֆորմացիային տիրապետում է միայն Նիկոլ Փաշինյանը. միա՛յն մեկ հոգի: Գուցե նա կիսվում է իր փոքրիկ նեղլիկ կուսակցության… ոչ ամբողջ կուսակցության, ոչ էլ ֆրակցիայի հետ: Նիկոլն է և գուցե մեկ-երկու հոգի, որ ամբողջ ճշմարտությունը գիտեն, որ գիտեն, թե Ռուսաստանն իրենց ինչ է առաջարկում, Թուրքիան ինչ է առաջարկում, Ամերիկան ինչ է ասում, ինչ խորհուրդ է տալիս: Հիմա ե՛ս կլինեմ, Ռոբերտ Քոչարյա՛նը, թե՛ Սերժ Սարգսյանը, մենք այդ ինֆորմացիային չենք տիրապետում: Որպեսզի լուծումներ գտնենք, մենք պիտի փոխվստահություն առաջացնենք, այո՛, պիտի նաև կոնֆիդենցիալ լինեն այդ հանդիպումները, ոչ մի այսպիսի ճիշտ կամ կեղծ արտահոսք չպիտի լինի, որ գործը գլուխ գա»,- ասաց առաջին նախագահը:

Ընդգծեց, որ իր առաջարկի բուն իմաստն այն է, որ ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե Նիկոլ Փաշինյանից կարողանա ազատվել, ապա մենք կարող ենք խուսափել այդպիսի ցավոտ լուծումներից, ինչպիսին սպասում է Ադրբեջանը. «Սա միամտություն է: Ով էլ գա, նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է լինելու»:

Նա հավաստեց, որ ոչ ոք այդ թեզի չի կարող և չի փաստարկել. «Ես ասում եմ, դուք չեք կարող հիմնավորել, քանի որ դուք չեք տիրապետում այդ ինֆորմացիային, թե ինչ է պահանջվում Հայաստանից… Ես էլ չգիտեմ: Ես պիտի այդ ինֆոմացիային տիրապետեմ, որ կարողանանք հասկանալ՝ կա՞ արդյոք ավելի լավ լուծում: Ես գիտեմ՝ բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար: Ես տեսնում եմ խնդիր՝ այդ բոլոր վատ ուծումներից ընտրել ավելի քիչ ցավալին: Սա է մեր ակնկալիքը՝ ամենից քիչ ցավալի լուծումը, իսկ դա հասկանալու համար մենք պետք է տիրապետենք այդ ինֆորմացիային, որի միակ տերը Փաշինյանն է… Եվ ավելին ասեմ, Փաշինյանն էլ է վախենում ստորագրել այդ փաստաթուղթը. ի՛նչ փաստաթուղթ էլ ստորագրի, պիտի ասեն՝ դավաճան, թուրք, չգիտեմ ինչ: Ինչ էլ ստորագրի: Այդպես է հարյուր տոկոսով: Ես չեմ ուզում դավադրապաշտությունների մեջ մտնել՝ թե դրանով ինչ նպատակ են հետապնդում և այլն: Իմ կարծիքով՝ մենք Փաշինյանին ձեռք ենք մեկնում: Եթե միասին ենք ընտրում ավելի քիչ ցավալի տարբերակը, դրանով մեզ վրա պատասխանատվություն ենք ստանձնում։ Ես պատրաստ եմ դրան: Իսկ այդպիսի բան անելու համար բացարձակ անկեղծություն է պահանջվում: Պիտի մի կողմ թողնենք կուսակցական, կարիերիստական… գիտեմ-գիտեմ, շատ մարդիկ կան, իրենց թվում է՝ հենց Փաշինյանից ազատվեն, իրենք նախագահ կդառնան: Հայտնի դեմքերից բացի ամեն օր մեկը մի տրիբունա է տեղադրում փողոցում, իրեն երևակայում ՀՀ հաջորդ ղեկավար»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ամենից շատ դիտված

09:44 Եռաբլուրի անունն էլ չտա՛ս, սատանա՛․ քաղաքացին՝ Դադիվանքի հոգևորականին
12:47 Ուսանողնե՛ր, այսօրվա ձեր պայքարից է կախված ձեր դիպլոմի վրա Հայաստանի Հանրապետություն կգրվի, թե՞ չէ
07:52 Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. Ժողովուրդ
14:38 Օգնության ձեռք՝ կրկին Պետրոս Ղազարյանից․ իշխանությունը վերջին ճիգերն է գործադրում
16:35 Համազգային հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. ՈւՂԻՂ
20:12 Լավ էլ ճանաչում ես ինձ, խոփդ քարին ա կպել․ Բագրատ Սրբազանը դիմեց Նիկոլ Փաշինյանին
20:34 Բազմահազարանոց հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձությունից
13:35 Նիկոլ Փաշինյանի հերթական հաղթանակը. վարչապետի լուսանկարիչը թաքցնում է Արարատ լեռը
11:50 Բազմաթիվ քաղաքացիներ Երևանի մուտքի մոտ միանում են սրբազան երթին․ ՈւՂԻՂ
01:02 «Արքայական» ակումբը անհավանական հաղթանակ տարավ «իր մրցաշարում»․ ՉԼ-ի եզրափակչում՝ «Ռեալ» - «Բորուսիա» Դ․