Ներքին Միտք 1 տարի առաջ - 12:39 28-04-2025

«Ո՞ւր է, Նիկոլ, քո Հայրենիք Արցախը» հարցը այդպես էլ չհնչեց․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իրականում՝ ուրախ եմ, որ նեռի «շնորհիվ» ճանաչում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ոչ միայն արժանավոր ու պատվավոր, այլև անարժան ու պատվազուրկ հոգևորականներին։

Ահավասիկ, Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։ Նա ջերմ ընդունելության է արժանացրել Հայաստանը ծնկի բերած, Արցախից հրաժարված, Հայ Եկեղեցու հազարավոր լույս-զավակների գլուխը կերած կառավարչին, Հայոց Ցեղասպանությունն ուրացող կառավարչին, Վեհափառին ու Հայ Եկեղեցուն անընդհատ անարգող կառավարչին։

«Ո՞ւր է, Կայե՛ն, քո եղբայր Աբելը»,- այս հարցը այդպես էլ չհնչեց։ «Ո՞ւր է, նիկոլ, քո Հայրենիք Արցախը»։
Ցավում եմ, որ Հայ Եկեղեցում ունենք Վազգեն արքեպիսկոպոսի պես նվիրապետ։

ՀԳ. Ցանցը որոնելիս՝ հետաքրքիր նյութեր գտա Վազգեն Սրբազանի մասին՝ դեռ այն ժամանակներից, երբ Վիրահայոց թեմի առաջնորդն էր»։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ