Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք պահելը՝ առաքինություն․ Նաթան արքեպիսկոպոսը հիշեցրեց Վազգեն 1-ինի պատգամը

Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:35 28-05-2022
«Հայրենիքից թանկ մարդու համար ոչինչ չկա, անշուշտ, երբ այդ հայրենիքը մարդկային կյանքի բարգավաճման, մարդկային կյանքի բարօրության համար է ստեղծված»։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում ասաց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ում տերունական աղոթքով մեկնարկեց հանրահավաքը։

«Շատ տարիներ առաջ, երբ խորհրդային տարիներին մենք երազում էինք ազատ, անկախ հայրենիք ունենալու մասին, երջանկահիշատակ մեր կաթողիկոս Վազգեն Առաջինը իմաստուն մի խոսք ու խրատ տվեց հայ ժողովրդին՝ ասելով, որ հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք պահելն ու շենացնելը՝ առաքինություն։ Այսօր մեր նախնյաց պատգամն է լինել առաքինի, լինել Աստծո պատվիրաններով ապրող, որպեսզի կարողանանք պահել, պահպանել և շենացնել մեր հայրենիքը։ Այսինքն՝ մենք պետք է մեզնից վանենք ամեն մի թշնամություն, իրար նկատմամբ որևէ վատ վերաբերմունք։

Սարդարապատի գաղտնիքը եղավ այն, որ մեր ժողովուրդը՝ գյուղացի թե բանվոր, ահել թե ջահել, ծեր թե տղա, աշխարհական թե հոգևորական, բոլորը միասնական դարձան, միասնական մեկ մտքով մեկ կամքով, և ահավասիկ՝ հաղթանակի գրավականը եղավ։

Մենք այսօր այստեղ ենք՝ գոհաբանական աղոթք բարձրացնելու, որ Արարատյան դաշտավայրում, Նոյյան տապանի իջևանում մեզ վերստին տվեց հայրենք։ Այս օր այստեղ ենք, որ բոլորս միասին աղոթք բարձրացնենք բոլոր այն հոգիների համար, ովքեր իրենց կյանքը դրեցին այսօրվա մեր Հայաստանը ունենալու համար, որոնք ոչ միայն կյանք տվեցին, այլև կերտեցին ապագան։

Մեր պարտականությունն է ոչ միայն խոսքով հիշել նրանց, այլև մեր գործով և աղոթքով, մեր խոստումով, որ նրանց ընդհատված կյանքի շարունակությունը մենք ենք ապրելու, որ նրանց ընդհատված կյանքը մենք ենք լցնելու և միայն այս խոստումով կարող ենք առաջ գնալ»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
12:41 Տղամարդը գրեթե 2 օր պահել է ընկերուհուն մեքենայի մեջ և ծեծի ենթարկել. Lenta
23:03 Վախենամ՝ վաղը Հայաստանի ղեկավարը շնորհավորի Ադրբեջանին Արցախի գրավման առթիվ
23:29 Եկեղեցու սպասավորին քննադատելը չի նշանակում եկեղեցուն դեմ լինել. «Նոր Հայաստան` նոր հայրապետ» շարժման անդամ
15:23 Մարդիկ շատ լավն են, մշակույթը՝ ևս. Իրանի ադրբեջանցիները Երևանում մասնակցում են գինու փառատոնին
22:19 Գարեգին Երկրորդի «կուսակրոնությունն» ու Արմեն Սարգսյանի քաղաքացիությունը. Հակոբ Բադալյան
23:17 Պատահականությո՞ւն, թե՞ չար միտում. հայկական և վրացական գինու օրերը համընկել են
12:57 Մոսկվայի ուղղությամբ արձակված ուկրաինական 4 անօդաչու է խոցվել. Սոբյանին
13:48 Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Զորաց քարեր