Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:37 25-04-2025

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է. ՀՀ վիճակագրական կոմիտե

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թվականի առաջին եռամսյակում 54.2 տոկոսով ցածր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 4 մլրդ 480.1 մլն դոլար:

Այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ամփոփագրում:

Մարտին՝ փետրվարի համեմատ, գրանցվել է 21.4 տոկոսի աճ: Սակայն, 2024-ի մարտի համեմատ արտաքին առևտրաշրջանառության ծավալը ցածր է եղել 31.8 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 674.8 մլն դոլար:

Փետրվարին՝ հունվարի համեմատ, ծավալը նվազել է 3.2, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 60.7 տոկոսով, և կազմել է 1 մլրդ 379.8 մլն դոլար:

Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, առևտրաշրջանառությունը նվազել է 24.5, իսկ նախորդ տարվա հունվարի համեմատ՝ 37.9 տոկոսով: Հունվարին այն կազմել է 1 մլրդ 425.5 մլն դոլար:

Արտահանումն առաջին եռամսյակում 61.8 տոկոսով ցածր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 1 մլրդ 699.8 մլն դոլար:

Մարտին մեկամսյա կտրվածքով աճել է 20.2 տոկոսով, սակայն 65.4 տոկոսով ցածր է եղել 2024-ի մարտի ցուցանիշից՝ կազմելով 643.5 մլն դոլար:

Փետրվարին՝ հունվարի համեմատ աճել է 2.8 տոկոսով, սակայն 67.3 տոկոսով ցածր է եղել մեկամյա վաղեմության ցուցանիշից՝ կազմելով 535.4 մլն դոլար:

Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ ցածր է եղել 31.2, իսկ նախորդ տարվա հունվարի համեմատ՝ 45.2 տոկոսով՝ կազմելով 520.9 մլն դոլար:

Ներմուծումն առաջին եռամսյակում 47.9 տոկոսով ցածր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 2 մլրդ 780.3 մլն դոլար:

Մարտին՝ փետրվարի համեմատ, աճել է 22.1 տոկոսով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ նվազել է 51.2 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 31.3 մլն դոլար:

Փետրվարին՝ հունվարի համեմատ ներմուծման ծավալը կրճատվել է 6.7, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 55 տոկոսով և կազմել է 844.4 մլն դոլար:

Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, ներմուծման ծավալը կրճատվել է 20.1, իսկ նախորդ տարվա հունվարի համեմատ՝ 32.8 տոկոսով՝ կազմելով 904.6 մլն դոլար:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ