Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:12 24-04-2025

Անգամ ամենավատ երազում չէի պատկերացնի, որ հասնելու ենք այս վիճակին․ Արթուր Վանեցյան

Իշխանություններն իրենց կեղծ թեզերով, թուրքադրբեջանական տանդեմին հաճոյանալու նպատակով փորձում են Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը հանել մեր օրակարգից։ Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանն ավելի եռանդով սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը։

Նա նշեց, որ նախկինում էլ հասկացել է, որ երկիրը գնալու է այն ճանապարհով, որով գնացել է, սակայն ամենավատ երազում անգամ չէր կարող պատկերացնել, որ հասնելու ենք այս վիճակին։

Վանեցյանի խոսքով, 2019 թվականից պայքարում են Նիկոլ Փաշինյանի հեռացման համար։ «Իսկ ինչու չի ստացվում, քանի որ իրենց իշխանությունը պահելու համար ցանկացած քայլի դիմում են։ Այս մարդիկ իշխանությունը համարում են իրենց անվտանգության երաշխիքը, վայելում են իշխանությունը, ոչ թե ծառայում են ժողովրդին։ Իրենց համար իշխանության կորուստը հավասար է «մահվան», բայց դա չպետք է հուսահատեցնի, պայքարելու ենք»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտրություններով հնարավոր է ազատվել այս իշխանություններից։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ