Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 23-04-2025

Ավելի շատ նման է Պարոնյան թատրոնին, քան խորհրդարանի․ հարցում

Նախօրեին ԱԺ-ում իշխող ՔՊ խմբակցության և «Հայաստան» խմբակցության անդամների միջև ծեծկռտուք ու քաշքշոցի է տեղի ունեցել։

Այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ ներկայացրել է նախագիծ Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին, իրավիճակն ԱԺ դահլիճում լարվեց։

Նշենք, որ 2020-ից առաջ խորհրդարանում նման միջադեպը հազվադեպ էին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչու՞ 2020-ից առաջ խորհրդարանում իրար չէին ծեծում»։

Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխանել, որոշներն էլ նշեցին, որ հիմա խորհրդարան չունենք։ «Խորհրդարան չկա, դրա համար էլ իրար ծեծում են»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ նախկինում ամաչում էին։

«Ամաչում էին երևի։ Հարգանք պիտի լինի։ Եթե իրար հարգեն կամաչեն նման բաներ անել»,- ասաց նա։ «Ավելի շատ նման է Պարոնյան թատրոնին, քան խորհրդարանի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով