Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 23-04-2025

Գիրք չենք կարդում, ինտերնետ ենք նայում․ հարցում

Այսօր «Գրքի օրն է»։ 1995 թվականին Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը ապրիլի 23-ը հռչակեց գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր և հեղինակային իրավունքի միջազգային։

Որոշումն ընդունվել է կրթության, մշակութային ավանդույթների զարգազման համար, հաշվի առնելով, որ գիրքը գիտելիքի ամենաշատ օգտագործվող, ամենավստահելի տարածման միջոցն է։

Բանաձևում նշված է այդ օրը գրքի ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպման արդյունավետությունը։ Որոշումը կայացնելուց հաշվի է առնվել, որոշ երկրներ այդ օրը արդեն տոնում էին «Գրքի օր»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ո՞րն է ձեր կարդացած վերջին գիրքը»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ գիրք չի կարդում։ «Հիմա գիրք չեմ կարդում, ինտերնետով եմ նայում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ վերջին անգամ երկու տարի առաջ է գիրք կարդացել։ «Դասերով եմ, դրա համար երկու տարի առաջ եմ վերջին անգամ գիրք կարդացել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ վաղուց է եղել։ «Էդ էնքան շուտ է եղել, տարի ու կես առաջ է եղել»,- ասաց նա։

«Գիրք չենք կարդում, ինտերնետ ենք նայում։ Ինչ կարդանք, հիմա ով ա գիրք կարդում, բայց ամբողջ կյանքս կարդացել եմ գիշեր-ցերեկ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով